Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի և առանց հավելյալ աշխատուժի՝ այլևս ի վիճակի չի լինելու պահպանել տնտեսական զարգացման տեմպերը

Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը տեղեկացրել է, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի, քանի որ կորանավիրուսի հետևանքով շինարարության ոլորտում աշխատուժի պակաս կա։ Այս պահին Ռուսաստանը մոտ 2 միլիոն աշխատողի կարիք կա։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ այսօր Ռուսաստանը բախվում է ժողովրդագրական ամենասուր ժամանակահատվածին, նախորդ տարի Ռուսաստանի մշտական բնակչությունը նվազել էր մոտ 500․000-ով, և շատ լուրջ աշխատուժի պակաս կար․ «Տնտեսական զարգացման տեմպերի արգելակներից մեկը հենց աշխատուժի պակասն է բոլոր ոլորտներում։ Միաժամանակ Ռուսաստանից է տեղի ունենում շատ լուրջ արտագաղթ, ռուսներ են մեկնում և այս պարագայում Ռուսաստանը ձգտելու է բացը լրացնել նախկին խորհրդային երկրների հաշվին, և որոնց մեջ մտնում ենք նաև մենք, և Ռուսաստանը ձգտելու է որքան հնարավոր է մարդկանց համար նպաստավոր պայմաններ ստեղծել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում վերջին փոփոխությունները միտված են նրան, որ կարողանան կանոնակարգել աշխատանքային միգրացիան և վերահսկել Ռուսաստանում աշխատողների տեղաշարժը․ «Այնպես որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի և առանց հավելյալ աշխատուժի՝ այլևս ի վիճակի չի լինելու պահպանել տնտեսական զարգացման տեմպերը։ Սա շատ լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, որովհետև անծայրածիր երկիր է, չի կարողանում ամբողջությամբ իրացնել ռեսուրսները մարդկային պակասի պատճառով»,-ասաց ժողովրդագրագետը։

Մեզ մոտ, նրա խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքի արտադրողականության բարձրացման խնդիր կա․ «Աշխատանքային հնարավորությունները պետք է բարձրացնենք, իսկ դա պետք է անենք կրթական ծրագրերով, այսօրվանից սկսած պետությունը պետք է գումար ներդնի, որ մարդը կարողանա իր գիտելիքն իրացնել ՀՀ-ում և երկրին նպաստ բերել՝ ստանալով բավարար աշխատավարձ։ Մենք այդպես ավելի արագ կկարողանանք լուծել մեր ժողովրդավարական խնդիրները։ Այնպես որ, մենք այսօր շատ-շատ ենք ուշացել, բայց գոնե հիմա պետք է ձեռնարկենք բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Եվ լավագույն կրթական համակարգ ստեղծելը կլինի լուծում,  և պետք է սկսել մանկապարտեզից, եթե մեր ՀՀ աշխատողը ունենա այնքան ունակություն, ու իր ունակություններով արժեք ստեղծի, ոչ մեկը չի ուզում հեռանալ։ Այնպես որ կառավարության ձեռքում է գտնվում լուծումը»։

Չնայած նրան, որ անընդհատ շեշտվում է՝ Հայաստանում էլ աշխատողի կարիք կա, Հայաստանում, սակայն, առկա աշխատանքի մասին շատերը չեն էլ իմանում, քանի որ իրազեկող չկա։

Մարկոսյանի կարծիքով՝ այստեղ պետական բաղադրիչը պետք է հստակ դրվի, մարդուն լավ գործի են դնում միայն լավ կրթելով․մարդը մինչև հիսուն տարեկան  պետք է սովորի, քանի որ այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, նոր տեխնոլոգիաներ, նոր մասնագիտություններ, պետության գործառույթը պետք է այդտեղ լինի, որ հասկանա ինչ գործողություններ մշակելու և իրականացնելու անհրաժեշտություն կա։

«Արմավիրում, օրինակ, աշխատուժի պակաս կա, մինչև 7000 դրամ օրական աշխատելու դիմաց կարող են ստանալ, մանավանդ ծիրանի սեզոնին երիտասարդներ են գալիս գումար վաստակելու։ Այսօր նույնիսկ 14-15 տարեկան պատանին  մոտիվացված է աշխատելու, որ այլևս ծնողի հույսին չմնա, և երբ ասում են, որ գործ կա չեն ուզում աշխատել, նման բան չկա, մարդիկ աշխատում են, աշխատողն աշխատում է, չաշխատողը չի աշխատում, և մեկ ժամ աշխատողի արտադրողականությունը շատ ավելի ցածր է, քան ցանկացած նախկին խորհրդային երկրում աշխատողի արտադրողականությունը»,-ասաց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում