Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իրավիճակ է փոխվել․ ԼՀԿ-ն դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թե ոչ

Օրերս ԿԸՀ-ն որոշեց, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին։ Ընտրություններ լինելու են նաև Վանաձորում, որտեղ գործող քաղաքապետ Մամիկոն Ալսանյանը որոշել է նորից առաջադրվել։ Նա գտնում է, որ նորից պետք է առաջադրվի, քանի որ կիսատ թողած գործերը պետք է շարունակի:

Հիշեցնենք, որ 2016-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին Վանաձորի քաղաքապետ ընտրեց Մամիկոն Ասլանյանին, որն առաջադրվել էր ՀՀԿ-ից, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը չընտրվեց:

ԼՀԿ-ն դեռ չունի որոշում՝ կմասնակցի՞ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թե ոչ։ Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հստակ կլինի որոշում, կուսակցությունը հայտարարություն կտարածի։

Անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի որոշմանը, որ մտադիր է առաջադրվել այս ընտրություններին, արդյոք լուրջ ընտրապայքար կլինի՞, Մարուքյանը նշեց, որ Հայաստանում փոխվել են առաջանահերթություններ և իրավիճակ։

«Մի ժամանակ իշխանության նկատմամբ մի վերաբերմունք կար, հիմա բոլորովին  այլ վերաբերմունք է, մի ժամանակ ընդդիմություն լինելն էլ մեծ պարծանք և հպարտություն, հիմա թշնամի են համարում և  ընկալումները շատ շեղված են, և պարզ չէ, թե ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, մի քիչ անհասկանալի իրավիճակ է»,-հավելեց Մարուքյանը։

Ի դեպ, մամուլը գրում է, որ չի բացառվում նախկինում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը հիմա էլ ՔՊ-ի կողմից առաջադրվի։ Ինքը՝ Մամիկոն Ասլանյանը, այս լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, միայն ասում է, որ այդ առումով որևէ շոշափելի, առարկայական բան չկա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում