Thursday, 30 03 2023
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023

Դեսպան Ստեֆանո Լազարոթոն տեսնում է հայ-շվեյցարական գործարար կապերը զարգացնելու հսկայական ներուժ

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն անդրադարձել է հայ-շվեյցարական գործարար կապերի հեռանկարներին՝ ընդգծելով, որ կա հսկայական ներուժ:

Ստեֆանո Լազարոթոն նման կարծիք է հայտնել «Նորարարության օր» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՝ կոչ անելով հայկական ընկերություններին օգտվել իրենց ընձեռված գործիքներից՝ Շվեյցարիայում իրենց ներկայությունը ընդլայնելու համար:

«Շվեյցարիա-Հայաստան հարաբերությունները բավական ընդլայնված են տարբեր ուղղություններով: Տնտեսական հարաբերությունները մեր համագործակցության ամենազարգացած բաղադրիչներից են: Բացի այդ, մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ կառավարման ոլորտում՝ կենտրոնանալով հատկապես ներմուծման, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման ուղղությունների բարեփոխումների վրա: Բայց, անշուշտ, տնտեսական սեկտորից բացի՝ մենք համագործակցում ենք նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ ուժեղ կապեր ունենք մշակույթի դաշտում, մենք փոխգործակցում ենք կրթության ոլորտում: Բացի այդ, Շվեյցարիան Հայաստանի հիմնական գործընկերներից է միջազգային համագործակցության ոլորտում», – ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ Շվեյցարիան այժմ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում՝ աջակցելով երկրում հավելյալ արժեքի և աշխատատեղերի ստեղծմանը:

Հայ-շվեյցարական հարաբերությունների ակտիվ ոլորտներից են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին և ներդրումներին՝ դեսպան Լազարոթոն շեշտեց, որ ինչպես Երևանում մեկնարկած «Նորարարության օր 2021» համաժողովը, այնպես էլ Շվեյցարիայի «արտոնությունների ընդհանրացված համակարգը» (GSP), որն այժմ բավարար չափով չի օգտագործվում Հայաստանի կողմից, շատ լավ գործիքներ են հայկական ընկերությունների համար ընդլայնելու իրենց ներկայությունը Շվեյցարիայում:

Դեսպանը հավաստիացնում է, որ շվեյցարական ընկերություններն էլ իրենց հերթին հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելով: Ըստ նրա՝ հայ-շվեյցարական գործարար հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն:

«Եթե այդ ներուժը չլիներ, մենք այսօր այստեղ ներկա չէինք լինի: Ես կարծում եմ, որ ներուժը հսկայական է, այն շատ մեծ է: Այս պահին հիմնական մարտահրավերներից են ինչպես կորոնավիրուսին հարմարվելը, այնպես էլ՝ մեր գործիքներն այս նոր իրավիճակին ադապտացնելը: Մենք պետք է հնարավորինս ստեղծարար լինենք: Մի քանի նախագիծ արդեն հաստատվել է: Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ մեկ այլ առիթով, քանի որ մենք իսկապես շատ դրական քայլեր ենք արել», – ասաց Ստեֆանո Լազարոթոն:

Հուլիսի 26-ին, Երևանում մեկնարկել է «Նորարարության օր» ամենամյա համաժողովը, որի կազմակերպիչներն են Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում