Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Հայաստանում Ռուսաստանի հետ կապված սպասումները չափազանցված, ինչ-որ տեղ նաև հորինված էին․ Սմբատ Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, հետընտրական այս շրջանում ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մեր դեսպանատունը բողոքի նոտա է հղել Կալաշնիկովի հայտարարությունների հետ կապված։ Դրանք ձեր կարծիքով պաշտոնակա՞ն բնույթ են կրում, ինչքանո՞վ են արտացոլում հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը։

-Այսօրվա իրավիճակը ընդհանուր իրավիճակի շարունակությունն ու մի  մասն է։ Չի կարելի վերցնել լոկալ մի ժամանակահատված ու գնահատական տալ։ Եթե քննարկենք հայ-ռուսական հարաբերությունները, ապա պետք է նշել, որ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանում իր հետ կապված կային տրամադրություններ, որոնք շատ ավելի չափազանցված էին։ Ռուսական կողմը հասկանում է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու, երկարաժամկետ պատերազմական իրավիճակների մեջ չմտնելու քաղաքականությունը շատ ավելի ցավոտ է լինելու, այդ տրամաբանությունից ելնելով էլ ռուսական կողմն այսօրվա դրությամբ աջակցում է Հայաստանին։ Եթե լինենք իրատես, ապա այսօրվա դրությամբ անկախ ամեն ինչից, անվտանգության հիմնական գործոնն այս տարածաշրջանում մնում է Ռուսաստանը։ Կարող են հայտնել առանձին դժգոհություններ Ռուսաստանի հետ կապված, բայց պետք է նշել, որ Հայաստանը Ռուսաստանից ուներ շատ ավելի մեծ, ինչ-որ տեղ նաև հորինված  սպասումներ։ Ամեն դեպքում՝ Ռուսաստանն իր պարտականությունները կատարում է։ Հարցն այն է, որ Ռուսաստանն առհասարակ տարածաշրջանը պետք է պահի իր ազդեցության տակ։ Չնայած այս հարցում խնդիրներ առաջացրեց Ադրբեջանը, բայց Հայաստանի հետ կապված սկզբունքային խնդիրներ չկան։ Հետագայում պարզ կդառնա, որ Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։ Ռուսաստանն առաջ է քաշում մի քանի կետեր, որոնք առանձին վերաբերում են Հայաստանին ու Ադրբեջանին։ Հարցն այն է, որ առավելագույնս ոչ ռազմական ճանապարհով պետք է լուծվեն խնդիրները։ Դա է դրվում ՀՀ  իշխանությունների, Հայաստանի առաջ։ Ռուսաստանի մեսիջը հետևյալն է․ Հայաստա՛ն իրավիճակն այսպես է, Ադրբեջանն արյան հոտը զգաց ու հիմա ուզում է ցույց տալ, որ ուժի դիրքերից կարող է բոլոր հարցերը լուծել ու առաջ գնալ։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ կլինի, պարզապես ցանկացած պահի ցանկացած լոկալ կետերում տեղի կունենան սադրանքներ, չի բացառվում նաև առանձին  դիվերսիոն խմբերի ներթափանցում։ Դրա հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը ցույց տա, թե ինքն ուժեղ է, իր բանակը հզոր է, հայկական բանակն էլ, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս պետք չէ և այն գտնվում է բարոյալքված ու կազմալուծված վիճակում։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանին այսօր անհրաժեշտ  է, որ Հայաստանի Զինված ուժերը արագ կերպով վերականգնվեն։ Եվ նույնիսկ այն  հարցը, որ հայելային կերպով զորքերը հետ քաշվեն, իսկ մեջտեղում կանգնած լինեն ռուսական սահմանապահ ուժերը, նույնիսկ այդ իրավիճակում՝ ռուսական սահմանապահ ուժերին շատ մոտ, ինչպես ռուսներն են ասում՝ շրջագծով, պետք է կանգնած լինեն հայկական Զինված ուժերը։ Այդ ուժերը ժամ առաջ պետք է գնան այնտեղ ու սկսեն ռազմական վարժանքները։ Դա կլինի զսպող օղակ արդբեջանա-թուրքական  սադրանքների համար։ Ռուսաստանը տարբեր մեսիջներով ասում է՝ կրակեք, պաշտպանվեք, բանակն առաջ քաշեք դեպի գիծ։ Հայկական ուժերը շատ մոբիլ կերպով պետք է գնան առաջ։ Այսօրվա  դրությամբ ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Թուրքիան չունեն լայնամասշտաբ պատերազմի մանդատ։ Իրենք հասել են այն վիճակին, որ իրենց առաջ դրված ծրագրերը 90-100 տոկոսով սպառել են։ Հիմա էլ սկսել են միջանցքի մասին բարբաջել, նաև ասում են, թե Արցախի հարցը լուծված է, կարգավիճակի հարց էլ գոյություն չունի։ Եթե մենք խորությամբ նայենք, կտեսնենք, որ այց հարցում ռուսական կողմի դիրքորոշումները լիովին համընկնում են հայկական շահերի հետ։

-Բայց Ալիևն այդ հարցի շուրջ հակառակ հայտարարություններ է անում, նշում  է, թե այդ հարցում Բաքուն ու Մոսկվան համակարծիք են։

-Դրանք Ալիևի հորինվածքներն են։ Հարցը գնում է  ճանապարհների բացման մասին ընդամենը։ Կարող է լինել ռուսական ուժեղացված հսկողություն, որոնք կապահովեն բացվող միջանցքների անվտանգությունը։ Բայց  հարցը չի գնում միջանցքի մասին, խոսքը միայն ճանապարհների մասին է։ Բոլորն էլ հասկանում են, որ Ալիևի բարբաջանքները Ադրբեջանի ներսում ներքաղաքական խնդիրների համար են։ Իր վիճակն այսօրվա դրությամբ ծանրացել է։ Շղարշն անցավ, հիմա ադրբեջանական ուժերը տեսնում են մի բան՝ լավ, մի քանի շրջաններ ժամանակավորապես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Արցախի հարցը չլուծվեց, Արցախի հարցը մնաց միջազգային հանրության քննարկման առարկա։ Մինսկի խումբը սկսելու է այդ քննարկումները, ռուսական կողմն էլ  այդ հարցին աջակցում է։ Մոսկվան բացահայտ ասում է՝ Արցախի հարցը դեռ պետք է քննարկվի, այսինքն՝ միջազգային հարթակներում այդ հարցը չի լուծվել։ Ռուսաստանը հետ չի կանգնում իր դիրքորոշումից։ Ռուսաստանի բոլոր ծրագրերի մեջ հայկական ԼՂԻՄ-ն է ու դա շատ լավ հասկանում են և՛ Անկարայում և՛ Բաքվում, դրա համար էլ այնտեղ առաջանում է հիստերիկություն։

Իհարկե ոչ հրապարակային, բայց Մոսկվան  ասում է՝ Հայաստանի վրա ցանկացած մեկ կրակոց, պետք է տաս պատասխան ունենա։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է։

Հիմա գանք Կալաշնիկովի հարցին։ Բնական է, որ Ռուսաստանում թուրքական ու ադրբեջանական լոբբին հզոր աշխատանքներ են տանում։ Իրենք ահռելի գումարներով աջ ու ձախ մարդկանց առնում էին։ Մի մասն առնվում էր, մյուս մասը խաբնվում։ Բայց հետո այդ մարդիկ ընկան շատ հիմար վիճակների մեջ։ Փող տված պատվիրատուն ասում է՝ դե խոսա, այդ մարդիկ էլ ստիպված միջինացված հայտարարություններ են անում։ Հիմա հայկական կողմն էլ ճիշտ քաղաքականություն  է վարում, բողոքի հայտարարություն է  ուղարկել հայտնի հայտարարությունների  հետ կապված։ Բոլոր հնարավոր ու անհնարին ուղղություններով պետք է աշխատանք տանել։ Լոբբիզմը միայն փող ծախսելով սրան ու նրան  կաշառելով չէ։ Հարցի հիմնական էությունն այն է, որ ռուսական կողմը չի ուզում Ադրբեջանին կորցնի, բայց մյուս կողմից էլ ուզում է շրջանակների մեջ դնել ու ասել՝ այդքան վեր-վեր թռնելով չէ։ Հիմա Ադրբեջանն էլ բավականին ծանր դրության մեջ է։ Նախքան պատերազմը խոստումներ էր տալիս, որ կգնա ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Բայց Ռուսաստանն էլ հասկանում էր, որ ընկեր Ալիևը մանկապատանեկան  հռետորաբանությամբ է զբաղվում ու ոչ ոք նրան լուրջ չէր ընդունում։ Հարցը մնում է օդում կախված։ Հիմա Ռուսաստանը Ալիևի առաջ փուլային տարբերակն է դնում՝ դիտորդի կարգավիճակ, ասոցացված անդամ, հետո անդամ։ Ադրբեջանի վիճակն ավելի է բարդանալու։ Կարող ենք Հայաստանի դեպքում արձանագրել, որ  բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարել։ Ասածս չի նշանակում, թե Հայաստանը Ռուսաստանի կամակատարն է, բայց միանշանակ կարող ենք արձանագրել, որ բավականին խոհեմ է գործել։ Ռուսաստանին պետք է, որ Հայաստանն ունենա ճկուն դիվանագիտությամբ բանակ։ Երբ խոսում ենք հզոր դիվանագիտական կորպուսի մասին, դրա մեջ մտնում են ոչ միայն դիվանագետները, այլ երևացող ու չերևացող աշխատանք տանող մյուս ուժերը։ Դիվանագիտությանը զուգահեռ պետք է լինի ուժեղ ու հզոր բանակ, հզոր հետախուզություն։

-Հայաստանի կադրային քաղաքականության վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ կան Մոսկվայում։ Ամենայն հավանականությամբ՝ Արմեն Գրիգորյանը կդառնա ԱԳ նախարար, Արշակ Կարապետյանն էլ Պաշտպանության նախարար։ Նրանք Մոսկվայի հետ աշխատող առանցքային պաշտոնյաներ են լինելու։

Բացասական արձագանքների ժամանակն անցել է։ Բնական է նստվածքը կա՝ մանավանդ Ռուսաստանի ուժայինների մոտ, բայց սկզբունքորեն հետևյալ դիրքորոշումը կա՝ Հայաստանից ում կնշանակեն, Ռուսաստանը կաշխատի նրանց հետ։ Իհարկե կարող են լինել որոշ վերապահումներ, կգտնեն որոշ մեխանիզմներ, բայց ամեն դեպքում կաշխատեն։ Երբ ես խոսեցի ուժեղ դիվանագիտության մասիս՝ ես հենց սա նկատի ունեի։ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանում որոշակի կադրային քաղաքականություն է տարվում, բայց ի տարբերություն հայաստանյան որոշ շրջանակների՝ շատ սթափ են նայում իրավիճակին։ Հայաստանի որոշումն է ու կաշխատեն հենց այդ մարդկանց հետ։ Բայց այստեղ անհրաժեշտ է դիվանագիտական երևացող ու ոչ երևացող խողովակներով աշխատանք։ Եթե այդ աշխատանքը մնա միայն Արմեն Գրիգորյանի վար՝ դա կլինի լիովին տապալում՝ անկախ  նրանից, որ Արմեն Գրիգորյանը ենթադրենք լինի ամենաուժեղ ռուսամետը։ Պետք չէ ամեն ինչի մասին բարձրաձայնել ու քարոզչություն անել, քարոզչությունը փակեց տեղեկատվական դաշտը, լրատվությունը, պետական գործիչների գործունեությունը։ Մարդիկ 90 տոկոսով իրենց անձնական քարոզչությամբ են զբաղվում, տաս տոկոսով իրենց գործառույթներն են իրականացնում։ Նորից եմ կրկնում՝ Ռուսաստանը անձերի հետ չի աշխատում։ Սկզբունքային ծրագրային աշխատանքների հարցում դա մեծ նշանակություն չի ունենում։ Մի քիչ ավելի քիչ կարող են ժպտալ, այլ դեմքի արտահայտություն ունեն, բայց դա ծրագրային քայլերի վրա չի անդրադառնալու։ Եվ հետո՝ այդ դեմքերը նոր չեն, նրանց հետ 3 տարի է այսպես թե այնպես առնչվում են։

-Ալիևից ոչ պակաս Հայաստանի անհաջողություններով ուրախանում է ընդդիմադիր դաշտը։ Ի դեպ՝ այդ ընդդիմության մեծ մասը փորձում է ներկայացնել, թե ունի Ռուսաստանի աջակցությունը։ Կա՞ այդպիսի բան։

-Ռուսները սրա հետ կապված մի լավ խոսք ունեն՝ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Ասում են, թե Ռուսաստանն է միջնորդել, որ նրանք անցնեն խորհրդարան, բայց դա զավեշտ է։ Ամեն ինչ որոշվել է Հայաստանի ներսում։ Եթե հայկական հասարակության կողմից նայենք՝ դա ավելի շատ ՀՀ իշխանության պատճառով եղավ, որ նրանց դարձրեց գործոն։ Ի դեպ՝ լավ է, թող խորհրդարանում աշխատեն, իշխանությունն էլ իրեն ավելի սթափ կզգա։ Կիմանան, որ անընդհատ գտնվելու են ուշադրության կենտրոնում։ Իհարկե այդ ուժերը այսպիսով նաև ինքնամաքրման խնդիր լուծեցին, բայց դա էլ չի ստացվելու։ Իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանում հնարավոր էր մեծ ռեսուրսներ օգտագործելով արդյունքի հասնել, բայց Ռուսաստանն այստեղ առնչություն չունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում