ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: Հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում:
Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին:
8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին: