Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Լուկաշենկոն առել է Ալիևի փողի նոր հոտը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մինսկում ընդունելով Ադրբեջանի դեսպանին, նրա մոտ գովեստի խոսքեր է շռայլել Իլհամ Ալիևի հասցեին, ասելով, թե Ալիևի շնորհիվ նաև կանգնեցվեց պատերազմն Արցախում և սկսվեց խաղաղության գործընթաց: Լուկաշենկոյի երեսպաշտությունն անկասկած սահման չունի, այստեղ նորություն բացարձակապես չկա: Նա իհարկե փող է ակնկալում ոչ միայն Պուտինից, այլ նաև Ալիևից: Հավանաբար Բելլառուսի նախագահը ակնկալում է, որ այն 5 միլիարդը, որ Ալիևը «առաջարկում» էր հենց Լուկաշենկոյի շուրթերով Սերժ Սարգսյանին՝ 2016-ի աշնանը, կհասնեն հենց իրեն, քանի որ Ալիևը Էրդողանի օգնությամբ պատերազմով «լուծեց» այն տարածքների հարցը, որոնց համար առաջարկում էր 5 միլիարդ դոլարը: Թե ինչքան կվճարի Ալիևը Լուկաշենկոյին նրա ռեվերանսների համար, հետաքրքիր էլ չէ իհարկե, որովհետև մեծ հաշվով այստեղ խոսքը վերաբերում է այդ ամենի համատեքստում Հայաստանի ու Արցախի թանկ վճարելու մասին: Թանկ վճարելու այն իմաստով, որ Լուկաշենկոյի ռեվերանսը վկայում է մի իրողության, մի շերտի մասին, որ թերևս կարող է բավականին շոշափելի դառնալ հետպատերազմյան եվրասիական միությունում, հատկապես նավթի որոշակիորեն աճող գնի պայմաններում:

Բանն այն է, որ Ալիևը կարող է դառնալ Եվրասիական միության կամ այսպես ասած ՀԱՊԿ տարածության «հովանավորներից» մեկը, պարզապես փողով «բյուրեղացնելով» իր դիրքերը այդ կառույցներում: Մինչ ռուսական փորձագիտական որոշակի շրջանակների օգնությամբ նա խաղ է կառուցում ԵՏՄ կամ ՀԱՊԿ անդամակցել-չանդամակցելու վրա, իրականում բացարձակապես չունենալով այդպիսի նպատակ, դե ֆակտո հարթությունում Ալիևն ըստ երևույթին սկսում է կամ մտադիր է սկսել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամների «գնման» գործընթացը:

Հասկանալի է, թե որն է լինելու գնման պայմաններից մեկը՝ դիրքորոշումներ ընդդեմ Հայաստանի, բոլոր իմաստներով: Իսկ Ալիևի նավթային փողերի կարիք կունենան ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների թե այսպես ասած իշխանական շրջանակներ, թե հասարակական, քաղաքական այլ խմբեր: Լուկաշենկոյի շնորհակալությունը անկասկած պայմանավորված է հենց այդ «հոտառությամբ», այսինքն նա առել է փողի հոտը, և այն անկասկած տարածվելու է ԵՏՄ-ՀԱՊԿ-ով մեկ, հիմա ավելի շատ: Ավելին, եվրասիական «ինտեգրացիոն» կառույցների թե իշխանական, թե «ոչիշխանական» խմբերը ալիևյան փողերի մեջ կտեսնեն նաև Պուտինից որոշակի «ազատության», թեկուզ թույլ, սակայն այլընտրանքներ: Բնականաբար, ավելորդ է թերևս խոսել այն մասին, որ Ալիևը այդ հարցերում լինելու է իհարկե Էրդողանի «դեսպանն» իր հերթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում