Friday, 31 03 2023
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ
Խանջյանի «հետմահու մեղքերը»
Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը
Շրջափակման օղակը մեծանում է․ թերահավատ եմ, որ Լաչինի միջանցքը կբացվի
«Իրանա-հայկական եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի համար». Ադրբեջանի ԱԳՆ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է:

Թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված, ավելի քան մեկ տարի, փոխվել է աշխատանքների համակարգման մեխանիզմը, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իրականացնում են իրենց առջև դրված նպատակն ու ապահովում ծրագրերի արդյունավետ ընթացքը: Գործընկեր կազմակերպություններին դա հաջողվել է անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում տեղակայվել է լուսավորության ժամանակակից համակարգ: Տեղադրվել է 39 ԼԵԴ լուսարձակ՝ ապահովելով շուրջ 1500 մետր երկարությամբ ճանապարհի լուսավորություն։ Ծրագրով լուսավորվել են բնակավայրի կենտրոնական և երկրորդային  2 փողոցները։ Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը և բնակիչներ:

«Սահմանապահ և հեռավոր գյուղերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսպիսի ծրագրերի շնորհիվ մեզ հաջողվում է գոնե մասամբ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև առկա զարգացման տարբերությունը: Մեր գործընկերները երբեմն զրոյից են կատարում աշխատանքը, երբեմն էլ մաշված ու հին ենթակառուցվածքները փոխարինում են նորերով: Նման համակարգերի գործարկումը կարևոր աջակցություն է հեռավոր գյուղերի համար: Սահմանին ապրողներն զգում են, որ իրենք մենակ չեն, իսկ համայնքների փոքր բյուջեն ծախսվում է ավելի արդյունավետ: Այս տարի ևս մենք լինելու ենք նման համայնքների կողքին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները նախատեսում են ժամանակակից համակարգերի տեղակայման և գործարկման աշխատանքներ իրականացնել նաև ընթացիկ տարում: Դրանք կարևոր են և՛ մարդկանց անվտանգության և՛ բնապահպանական, և՛ համայնքային ծախսերի կրճատման համար:

 

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։ Առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սահմանին հարող թաղամասերի լուսավորությանը։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում