
Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը նոր մարզաձևերից սքեյթբորդից նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նոր մարզաձևերի սքեյթբորդի տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 8 մարզիկ 6 երկրից: Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող օլիմպիական այս մրցաշարի ոսկե մեդալակիր դարձավ Յուտո Հորիգոմեն Ճապոնիայից: Երկրորդ տեղում բրազիլացի Կելվին Հոֆլերն է, իսկ եռյակը եզրափակուն է ԱՄՆ-ից Ջագեր Իթոնը: