Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Պարեկային ծառայողն ավելին է, քան ճանապարհային ոստիկանը. ԱՆ ներկայացուցիչը՝ քննադատությունների մասին

Հայաստանում վերջերս գործարկված նոր Պարեկային ծառայության խնդիրները համապատասխան օղակների ուշադրության կենտրոնում են: Դրանք, ծառայությանը զուգահեռ շտկվում են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ նոր պարեկային ծառայողներն անփորձ են և խաչմերուկներում ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան կարգավորում:

«Ես կարծում եմ, որ դա սուբյեկտիվ կարծիք է: Հաճախ հարց են տալիս այն մասին, թե խաչմերուկում լուսացույցի կանաչ լույսի պարագայում ինչո՞ւ է պարեկային ծառայողը ավտոմեքենաների հոսքը կանգնեցնում: Դա տեղում իրավիճակի հետ է կապված: Եվ եթե անհրաժեշտ է, ապա կարող է կանաչ լույսի դեպքում էլ հոսքը կանգնեցվել: Իհարկե, մենք տեսնում, վերլուծում ենք բոլոր խնդիրները: Մի բան է, որ դու տեսականորեն գիտես, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, մի բան է գործնականում, ծառայության ընթացքում տեսնելը: Հասարակության պահանջն այս կարճ ժամանակում մեծ է, իհարկե, դա ընդունելի է, սակայն հաշվի առնենք, որ ծառայությունը նոր է գործարկվել: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հարց մեր ուշադրության կենտրոնում է, ամեն ինչ անելու ենք, որ այդ սպասումներն արդարանան»,-ասաց Արթուր Ումրշատյանը:

ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե պարեկային ծառայության կրթական ժամկետը կարճ է: Ամալյա Հովսեփյանի խոսքով, 5- ամսյա կրթությունն իրենց ցանկությամբ չէ սահմանված: Ամբողջ ծրագիրը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա:

«Փորձը ցույց է տալիս, որ միջնակարգ կրթություն ունեցող մարդը 5-6 ամիս դասընթացներին մասնակցելուց հետո ունակ է ձեռք բերել այն բոլոր հմտությունները, կարողությունները, որոնք կօգնեն ծառայություն իրականացնել: Շատ հաճախ քննադատություններ են հնչում նույն երթևեկության հետ կապված ու մեր հասարակությունը մտածում է, որ Պարեկային ծառայությունը նույն ճանապարհային ոստիկանությունն է՝ այլ փաթեթավորմամբ: Ասեմ, որ Պարեկային ծառայությունը ճանապարհային ոստիկանություն չէ, այն շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը: Այն իրականացնում է շատ ավելի մեծ գործառույթներ, քան ճանապարհային երթևեկության կանոնների ապահովումը»,-ասաց Ամալյա Հովսեփյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ մինչ այսօր, բացի երթևեկության կանոնների հետ կապված գործընթացից, պարեկային ծառայությունն իրականացրել է շատ ավելի լուրջ միջոցառումներ, որոնք ուղղված են քաղաքացիների անվտանգության ապահովմանը, ռիսկային տարրերի վնասազերծմանը: Որպես օրինակ, նա ներկայացրեց պարեկային ծառայողների իրականացրած գործողություններից մեկը, երբ վնասազերծվել էր թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող վարորդը, ով տրանսպորտային միջոց էր գողացել ու մեծ արագությամբ երթևեկել Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում