
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ կորոնավիրուսի դելտա շտամը շրջանառվում է Հայաստանում:
«Խոսքը կտրուկ աճի մասին չէ, աստիճանական է, բայց հասկանալի է, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Ի դեպ, նախարարությունը նախատեսում է խրախուսիչ միջոցառումներ անցկացնել հանրապետությունում, որպեսզի մարդիկ ավելի լուրջ մոտենան պատվաստման գործընթացին: Օրինակ՝ պատվաստվողներին վիճակահանությամբ կտրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:
Բայց այս պահին պատվաստումների գործընթացը պարտադիր դարձնելու մասին հստակություն չկա.
«Օգոստոսի կեսերին հանրությանը կներկայացվի որոշակի սահմանափակումների փաթեթ, որն այսօր մշակման փուլում է: Խոսքը պարտադիրի մասին չէ: Հարկավոր է դրսևորել հանրային պատասխանատվություն, ամեն քաղաքացի ակտիվ կերպով իր ներդրումը պետք է ունենա հանրային իմունիտետ ստեղծելու գործընթացում»,- հավելել է Ավանսեյանը: