Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փարիզի թափանցիկ հորդորը Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հարցազրույցը շարունակում է լինել հայաստանյան համացանցի, հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, թեև, դատելով արձագանքների զգալի մեծամասնությունից, այդ ուշադրությունը շարունակում է լինել գերազանցապես իռացիոնալ, չափազանցված սպասումների և դիտարկումների տիրույթում, այդպիսով ռիսկ լինելով առաջին հերթին հենց հայ-ֆրանսիական հարաբերության հեռանկարի համար: Մի բան, ինչը կանգնեցնելու նպատակն էլ թերևս Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի առանցքային շարժառիթներից մեկն էր, առայժմ կարծես թե ոչ այնքան ստացված:

Համենայնդեպս, դատելով դեսպանի շեշտադրումներից, որ տարբեեր հարցերի առնչությամբ արել է հարցազրույցի ընթացքում, նա նպատակ ուներ Հայաստանի հանրությանը հասցնել կարևոր ազդակներ առայն, որ պետք չէ Ֆրանսիայի վրա «դնել» այնպիսի սպասումներ, որոնք համարժեք չեն ռեգիոնալ քաղաքականության իրական տրամաբանությանն ու ռեգիոնում, նաև աշխարհաքաղաքական համատեքստում ուժերի հարաբերակցությանը, քանի որ դրա հետևանքը կարող է լինել ոչ թե Ֆրանսիայի դերի և էֆեկտիվության աճը, այլ հակառակը՝ Ֆրանսիայի ռեգիոնալ դերակատարման աճի խոչընդոտների գեներացիան:  Առավել ևս, որ այդ խնդիրը՝ Ֆրանսիայի դերակատարության համար առավելագույն խոչընդոտների ձևավորումը, որպես նպատակ ակնհայտորեն հետապնդում են Թուրքիան, Ադրբեջանը, նրանց ծիրում գտնվող այլ պետություններ, նաև Ռուսաստանը, համենայնդեպս այն քաղաքականության համատեքստում, որը մշակվել և վարվել է մինչ այժմ, և որի առանցքում եղել է Կովկասը Եվրաատլանտյան խաղից զերծ պահելու նպատակով թուրքական խաղընկերոջ ռազմավարական ընտրությունը: Ահա այդ իմաստով, խաղը շարունակելու համար այդ շրջանակների ու նրանց խաղընկերների համար շատ կարևոր է, որպեսզի Ֆրանսիայի ռեգիոնալ դերակատարումը առավելագույնս ուղիղ ու բաց տեքստով հակադրվի Ռուսաստանին, Հայաստանում Ռուսաստանի հետաքրքրություններին ու նպատակներին: Հատկապես, որ այդ շրջանակների համար բավականին նկատելի է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սկսել են Մոսկվայի հետ քննարկումների որոշակի գործընթաց, որի միջոցով թերևս փորձում են տարբեր գործիքակազմի կիրառմամբ հասնել Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ դե ֆակտո վերադարձնելու որոշման, որովհետև դե յուրե Ռուսաստանն այդ ձևաչափում է, և դե ֆակտո՝ ռուս-թուրքականում: Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը խոշոր հաշվով հենց այդ մասին է, որ Ֆրանսիայի ռեգիոնալ դերակատարման աճը կարող է էֆեկտիվ հունի մեջ լինել այն դեպքում, երբ այդ դերակատարումը չի դիտվում Ռուսաստանի, և դրա մասնակցությամբ ռեգիոնալ նոր իրավիճակի հակադրության ռեժիմում, որովհետև դա նշանակելու է ուժգին հակազդեցություն Ֆրանսիային, այդ թվում հենց հայաստանյան տիրույթում, որը պաշտոնական Փարիզը փորձում է դիտարկել որպես ռեգիոնալ դերի առանցքային հենման կետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում