Thursday, 30 03 2023
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
21:20
Հայաստանի հավաքականը չհաղթեց Կիպրոսին
Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․
10:30
Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախն ապաշրջափակելու կոչով պաստառ է հայտնվել
10:19
Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը` Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
15:18
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը
Պետրակովի հրատապ որոշումը․ Ինչ տեղի ունեցավ 28-րդ րոպեին
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Տոկիո-2020. Հայաստանը ներկայացնող մարզիկների թարմացված ժամանակացույցը

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող մարզիկների թարմացված ժամանակացույցը:

Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը (մրցման մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55):

Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:

Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:

Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:

Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:

Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 07:36-ին:

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունա-հռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:

Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը և ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշայի ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, ով զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, որը պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում