Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի կարգավիճակի, Արցախում ապրող հայերի թվի և այլ հարցերի վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը կեղծում է պատմությունը:  Բեգլարյանն ընդգծում է, որ Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին, իսկ Ադրբեջանի նախագահը  իր հայտարարություններով նպատակ ունի հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանը և միջազգային լսարանին:

«Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:

Նա ակնհայտ է համարել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ:

Բելգարյանը կետ առ կետ մասնավորեցրել է.

 

  1. Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու:

 

  1. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբուտներ և դրանք զարգացնելու ու ամրապնդելու անկոտրում կամք: Իսկ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ, և հետևողական պայքարով հասնելու ենք մեր անկախության միջազգային ճանաչմանը:

 

  1. Ստախոսության հերթական դրսևորում էր նաև այն պնդումը, որ Արցախում այժմ 25,000 բնակիչ կա,դա այն դեպքում, երբ շուրջ 115,000-120,000 մարդ է բնակվում Արցախում: Այստեղ հետաքրքրական է նրա պնդման համատեքստը, քանի որ դրա միջոցով նա խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից, և փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականությունը:

 

  1. Նա կրկին կեղծում է պատմությունը՝ արդարացիորեն նշելով, որ ԼՂԻՄ-ը արհեստական միավորում էր, բայց դա ներկայացնում է որպես Ադրբեջանի դեմ քայլ՝ անտեսելով այն փաստը, որ իրականում հենց հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել Արցախը Ադրբեջանին բռնակցելիս: Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացվել են խորհրդային առաջին տարիներին՝ ամբողջությամբ հայաբնակ Արցախի բնակչության կամքին հակառակ: Հետևաբար, տեղին չէ հակամարտությունը դիտարկել 1988 թվականից ի վեր, և պետք է ընդունել իրավական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցվել է Ադրբեջանին, այլ նաև այդ ժամանակ ու մինչև ԽՍՀՄ փլուզումը արհեստականորեն ու մեծապես կրճատվել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թվում՝ 1928թ. ԼՂԻՄ-ը կտրվել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականորեն փոխվել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն: Փաստորեն, ԼՂԻՄ-ի ձևավորմանն անդրադառնալով՝ ստացվում է, որ Ալիևն ընդունում է հակամարտության կարգավորման գործում դրա հիմքերը (ներառյալ՝ սահմանային ու ժողովրդագրական պատկերը) հաշվի առնելու անհրաժեշտությունը:

 

  1. Եթե հայերը Արցախում եկվորներ են 19-րդ դարի սկզբից, ապա ու՞մ հետ էին պատերազմում զավթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18-րդ դարի կեսերին, ովքե՞ր են ջարդել օսմանյան զորքերին Արցախում 18-րդ դարի սկզբին, ի՞նչ լեզվով են գրված Գանձասարի ու Դադիվանքի միջնադարյան արձանագրությունները, արդյո՞ք կաշառված էին անտիկ ու միջնադարյան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս, և այլն, և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում