Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տոկիո-2020․ Հայաստանը կրում է առաջին կորուստները․․․

Տոկիոյում շարունակվող օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը երկրորդ կորուստը կրեց։ Ձյուդոյի մրցաշարի 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Ֆերդինանդ Կարապետյանը մրցեց Ղազախաստանի ներակացուցչի` Ժանսայ Սմագուլովի հետ և պարտվելով որակավորման փուլում դուրս մնալով հետագա պայքարից: Նշենք, որ Կարապետյանից սպասելիքները մեծ էին և նա համարվում էր մրցանակային տեղերի հավակնորդ։ Հիշեցնենք, որ երեկ պայքարից դուրս էր մնացել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Վերջինս 573 միավոր զբաղեցրել էր 18 հորիզոնականը։ Էլմիրա Կարապետյանը մեր ամենահեռանկարային մարզիկներից է և նրա ցույց տված արդյունքը կարելի է նաև գոհացնող համարել։ Վաղը մրցասպարեզ դուրս կգա բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին, Սողոմոնյանը կսկսի պայքարը Երևանի ժամանակով 12:15-ին: Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը:

Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից: Նշենք, որ Յալյանից և Բարսեղյանից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն։ Ավելի ճիշտ այս երկու մարզիկները չեն դասվում մրցանակային տեղերի հավակնորդների շարքում։ Մինչ այս պահը Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 անդամներից ասպարեզ են դուրս եկել 4-ը։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում փայլուն ելութով հաղթահարելով որակավորման փուլի արգելքը օգոստոսի 2-ին կպայքարի մեդալների համար։ «Լավ ելույթ ստացվեց և կարևորն այն է, որ եզրափակիչում եմ: Բավականին բարձր գնահատականով եմ դուրս եկել եզրափակիչ: Առաջին ցատկի ժամանակ քայլ կարատեցի, իսկ երկրորդ ցատկն շատ լավ ստացվեց: Նժույգ թափերի Եվրոպայի առաջնության հետ համեմատած այստեղ շատ բարդ էր, քանի որ Չինաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները կան: Կարևորն այն է, որ ես իմ անելիքն արեցի: Հենացատկում ստացվեց այնպես, որ առաջատար մարզիկներից շատերն անգամ դուրս չեկան եզրափակիչ, ինչպես Հոնգկոնգի ներկայացուցիչը: Չեմ կարող ասել, թե ինչն է խնդիրը, գուցե Օլիմպիական խաղերի առանձնահատկությունը, հուզմունքը կա: Նախորդ խաղերի փորձը, տրամադրվածությունն օգնում են այս խաղերում»,- ամփոփելով որակավորման փուլում իև ելույյթն ասել է Դավթյանը։ Եզրափակիչ մրցումներին ընդառաջ կարող ենք ասել, որ Արթուր Դավթայնը ունի իրական հնարավորություն պատմական հաջողություն գրանցելու։

Անկախ Հայաստանը մարմնամարզությունում օլիմպիական որևէ մեդալ չունի։ Բռնցքամարտի մրցաշարում Հովհաննես Բաչկովը հաղթանակ տանելով 1/16-րդ եզրափակչում հուլիսի 31-ին 1/8-րդ եզրափակչում կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ։ Վերջինս Ադրբեջանի հավաքականի ամենափորձառու բռնցքամարտիկներից է։ 29-ամյա ադրբեջանցին 2013 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1/16-րդ եզրափակչում Չելեբիև պայքարից դուրս է թողնել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Խարցիզին։ Ինչևէ, Օլիմպիադայի երրորդ խաղարկային օրվանից հետո արդեն իսկ ուրվագծվում են առաջատարները մեդալների ընդհանուր հաշվարկում։ Մասնավորապես այս պահին մեդալների հաշվարկի առաջատարը ԱՄՆ-ն է 7 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալով : Երկրորդը՝ Չինաստանն է` 6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե մեդալով և եռյակը եզրափակում է Ճապոնիայի թիմը 6 ոսկե, 1 արծաթե 2 բրոնզե մեդալներով: Ռուսաստանից մարզիկները, որոնց արգելված է ելույթ ունենալ իրենց պետության դրոշի ներքո 1 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներով 7-րդն են։

Այս պահին Օլիմպիադայում մեդալներ են նվաճել 40 երկրներ։ Մեր հարևան պետություններից մեդալ ունեն Թուրքիան Վրաստանը և Իրանը։ Վերջինս ունի մեկ ոսկե, Վրաստանը՝ մեկ արծաթե, իսկ Թուրքիան՝ 2 բրոնզե մեդալ։ Նշենք, որ մեդալների մեր հիմնական հավակնորդները դեռևս ասպարեզ դուրս չեն եկել։ Խոսքը վերաբերվում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին և Վազգեն Թևանյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում