Thursday, 30 03 2023
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում

Խիստ մտահոգիչ է հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան. ՄԻՊ

Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:

Ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:

Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացվում միաբնույթ միջնորդությունները տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների:

Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով:

Խիստ դատապարտելի է դատական պրակտիկան: Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձևակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների:

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով: Սա էլ նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային, մակերեսային բնույթի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում