Իրանում արդեն տասն օր է՝ շարունակվում են ցույցերը խմելու ջրի պակասի դեմ: Չնայած ջրի խնդրից հատկապես տուժել է Խուզեստան նահանգը, և զանգվածային ցույցեր են ընթանում հենց այնտեղ, սակայն բողոքի ալիքը տարածվել է նաև Իրանի այլ քաղաքներում:
Ըստ Reuters գործակալության՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները հայտնել են, որ Խուզեստանում վերջին օրերի ցույցերի ընթացքում 10 մարդ է մահացել, 100-ից ավելի ցուցարար բերման է ենթարկվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը դադարեցնի նախագիծը, համաձայն որի՝ Կարուն գետի ջուրն ուղղվում է այլ նահանգներ՝ հանգեցնելով Խուզեստանում ջրի պակասի: