Wednesday, 29 03 2023
Ծեծվողների մեջ են եղել ՊՆ ՌՈ ծառայողներ, Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետը
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական». ՌԴ ԱԳՆ փոխնախարար
13:55
ԵՄ-ին Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի անդամակցելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհված զինվորի ծնող
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է
15 զինծառայողների մահվան գործով կա էական հակասություն, փաստական տվյալներ ունենք․ Նորիկյան
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից

Հայաստանյան և արցախյան լավագույն գինիները մեկ տեղում. կանցկացվի «Տավուշի գինու օր» միջոցառումը

Հայաստանում, թե Հայաստանից դուրս արդեն շատերի կողմից սիրված «Երևանի գինու օրեր» միջոցառման համն ու հոտը, մշակույթը փոխանցվում է Տավուշին: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին սահմանամերձ Տավուշում կանցկացվի «Տավուշի գինու օր» միջոցառումը, որը կարող է դառնալ Հայաստանի իրադարձային զբոսաշրջության հաջորդ ամենավառ միջոցառումներից մեկը՝ ամրապնդվելով միջազգային իրադարձային զբոսաշրջության շուկայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության մեդիայի հետ կապերի պատասխանատու Քրիստինե Սարգսյանը նշեց, որ այս միջոցառումը Տավուշում առաջին անգամ է իրականացվում: Միջոցառման նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում՝ հատկապես համայնքներում, զարգացնել ու ճանաչելի դարձնել, և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:

«Տավուշի մարզի ընտրությունը պայմանավորված չէ տարածաշրջանի գինեգործության և գինու արտադրության հետ, այնպես ինչպես «Երևանի գինու օրեր» միջոցառմանը չեն ներկայացվում միայն Երևանի գինիները։ Մեր հիմնական նպատակն այս մարզի գինիները բացահայտելը չէ, այլ ստեղծել և զարգացնել զբոսաշրջային պրոդուկտ, որով ավելի ճանաչելի կդառնա Տավուշն իր հրաշագեղ բնությամբ ու կոթողներով, որով կապակենտրոնացնենք զբոսաշրջիկների հոսքը դեպի Երևան»,- ասաց նա։

«Տավուշի գինու օր» միջոցառումը նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը։ Այս տարվանը կկայանա սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզի մեծ քաղաքներից մեկում, ամենայն հավանականությամբ Դիլիջանում կամ Իջևանում: Միջոցառմանը կներկայացվեն հայաստանյան և արցախյան գինի արտադրողները, այդ թվում, տավուշյան տնայնական գինիները, հիմնականում տավուշյան ռեստորանները, սրճարանները։

Գինու ցուցադրությունն ու համտեսը կուղեկցվի մշակութային հատվածով: Միջոցառման արվեստի գոտում ներկայացված են լինելու տավուշյան թանգարանները, արվեստի ցուցասրահները և արվեստագետներն իրենց աշխատանքներով՝ ժամանակակից արվեստ, լուսանկարչություն, քանդակագործություն և այլն։

Կազմակերպիչները, շեշտադրելով Տավուշի զբոսաշրջային հնարավորությունները «Տավուշի զբոսաշրջային ներուժը» գոտում ներգրավելու են հայաստանյան բոլոր այն զբոսաշրջային ընկերություններին, տեղեկատվական կենտրոններին, անհատ-զբոսավարներին, արշավականներին, որոնք առաջարկում են ցանկացած տեսակի տուրեր դեպի Տավուշի մարզ կամ տրամադրում են այդպիսի տեղեկատվություն:

Միջոցառմանն անմասն չեն մնա երեխաները: Մանկական գոտում տեղադրված է լինելու փոքր բեմ, որտեղ տավուշյան թատրոնների, մշակութային տների և այլ կրթական կազմակերպությունների սաները ցուցադրելու են մանկական մոնո ներկայացումներ։ «Տավուշի գինու օրը», գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները:

Առաջին 2 տարում նախատեսվում է միջոցառումն իրականացնել Տավուշի մեծ քաղաքներում, որպեսզի «Տավուշի գինու օր» զբոսաշրջային պրոդուկտը դառնա ճանաչելի, որից հետո այն կտեղափոխվի Տավուշի մարզի այլ ավելի փոքր համայնքներ՝ նպատակ ունենալով զարգացնելու, բացահայտելու տավուշյան ողջ զբոսաշրջային պոտենցիալը։ Այն կդառնա Տավուշի համար շրջիկ միջոցառում-փառատոն։ Քրիստինե Սարգսյանն ընդգծեց, որ Տավուշն իր համայնքներով, քաղաքներով և առկա ռեսուրսներով արժանի է ունենալ հատուկ փառատոն իրեն նվիրված։ Նա նկատեց, որ «Երևանի գինու օրերը» դարձել է այնպիսի զբոսաշրջային պրոդուկտ, որը հրապուրում է հարյուրավոր միջազգային զբոսաշրջային ընկերություններին, որոնք կազմում են հատուկ այդ օրերի համար զբոսաշրջային փաթեթներ։ Միջոցառումն ունենում է մի քանի տասնյակ հազար այցելուներ, որոնց մեծ մասը կազմում են հենց զբոսաշրջիկներն աշխարհի տարբեր ծայրերից։ Ի տարբերություն «Երևանի գինու օրեր»-ին «Տավուշի գինու օր» միջոցառմանը մասնակից են լինելու նաև տավուշյան տնայնական գինեգործները։

«Մեր ընկերության նպատակն է նմանատիպ միջոցառումների և փառատոների միջոցով զարգացնել, ճանաչելի դարձնել համայնքների զբոսաշրջային պոտենցիալը և նոր զբոսաշրջային մեկնուղիները։ Դրան հասնելու համար՝ միջոցառումը մեկ անգամ կազմակերպելով չենք ստանա արդյունք։ Այդ իսկ պատճառով ցանկացած տարածաշրջանում որևէ ծրագիր իրագործելուց առաջ հաշվի ենք առնում երկարաժամկետությունը։ Մոտակա տարիների համար թիրախավորել ենք Տավուշի մարզը։ «Գինու օրեր» անցկացնելու համար ամեն տարի կընտրենք Տավուշի մարզում տարբեր համայնքներ ու քաղաքներ, որով ցույց կտանք Տավուշի ամբողջական պոտենցիալը»,-ասաց նա։ Բացի ավանդական դարձնելուց, ընկերությունը նպատակ ունի սկսած 2-րդ, 3-րդ տարուց հյուրընկալել որևէ միջազգային փառատոն, որը մեկ միասնական տաղավարով կներկայացնի փառատոնը և նույնը կլինի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ «Տավուշի գինու օրը» գինեգործների մեկ միասնական տաղավարով կհյուրընկալվի տվյալ երկրի փառատոնին։

«Վերջին 2 տարում պանդեմիայի ընթացքում մասնակից ենք եղել տարբեր առցանց եվրոպական միջոցառումներ և փառատոներ ներկայացնող համագործակցության հարթակներում։ Այս ամենի արդյունքում արդեն նախատեսել ենք, թե որ երկրների հետ կարելի է համագործակցել և փոխադարձ հյուրընկալել միմյանց միջոցառումներին»,-հավելեց Քրիստինե Սարգսյանը:

Հետագայում հնարավո՞ր է գինու օրերի մշակույթը փոխանցել այլ մարզեր: «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը նշեց, որ նման մտադրություն ունեն, և այժմ հստակեցումների փուլում են:

«Այո, բնականաբար «Երևանի գինու օրեր»-ի հանրահռչակությունն ու աշխարհի տարբեր ծայրերում ճանաչելիությունը պետք է օգտագործել և ներդնել այդ փորձը Հայաստանի այլ մարզերում։ Թե որը կլինի հաջորդ մարզը առայժմ կդժվարանանք հստակ պատասխանել, քանի որ դա ուսումնասիրությունների, առկա խնդիրները գնահատելու և վերլուծելու արդյունքում է ի հայտ գալու։ Ամենայն հավանականությամբ կլինի Սյունիքի մարզը, գուցե չլինի «Գինու օրեր», կլինի այլ խորագրի ներքո՝ ուղղված Սյունիքի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելուն։ Այս ամենով միջազգային զբոսաշրջային ընկերությունների և զբոսաշրջիկների «Գինու օրեր»-ի հանդեպ սերը կուղղենք դեպի Սյունիք»-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում