
Լոնդոնում տեղատարափ անձրևները հանգեցրել են տասնյակ քաղաքային փողոցների հեղեղմանը։ Քաղաքի մի քանի շրջաններում կաթվածահար է արել ավտոմոբիլային երթևեկությունը: Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը։
Նշվում է, որ Լոնդոնի փրկարարական ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել ավտոճանապարհների հեղեղման մասին, սակայն այս պահին իշխանությունները տեղեկություններ չունեն տեղատարափ անձրևների պատճառով տուժածների մասին: