Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ կորոնավիրուսը վարակում է տարբեր օրգաններ, այդ թվում՝ ուղեղը: Ցավի ազդեցության պատճառով որոշ հիվանդներ խուճապի նոպաներ են ունենում, մյուսները բախվում են հիշողության և մտածողության խանգարումների հետ:
Այս մասին խոսել է Սուրբ Լուկասի կլինիկական հիվանդանոցի նյարդավերականգնողական բաժանմունքի վարիչ Սերգեյ Զաբիրովը: Բժիշկը նշել է, որ ինքը ստիպված է եղել հետևել, թե ինչպես է տառապում կորոնավիրուսով վարակված հիվանդը հիշողության երկարատև կորստի պատճառով:
«Դրա մեխանիզմը պարզ է: Սա ուղեղի միկրոանոթային համակարգի վնասվածք է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ուղեղը տուժում թթվածնի նորմալ հագեցվածության դեպքում: Դրա մեխանիզմն արդեն պարզ է: Սա ուղեղի միկրոանոթային համակարգի վնասվածք է, երբ արյունը չի հասնում ուղեղ »:
Ըստ զրուցակցի՝ վիրուսը վարակում է գլխուղեղի փոքր անոթները: Տեղի է ունենում ուղեղի արյան շրջանառւթյան անոթների քրոնիկական խախտման պես մի բան: Այնուամենայնիվ, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել ճիշտ բուժման միջոցով:
Ավելի վաղ կորոնավիրուսի մարդու ուղեղ մտնելու մասին տեսությունը հաստատել էին գերմանացի բժիշկները Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական հիվանդանոցում:
Միևնույն ժամանակ, հետազոտողները կորոնավիրուսի ներթափանցման պատճառով ուղեղի փոփոխությունները անվանել են աննշան: Մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա SARS-CoV-2- ի ուղղակի քայքայիչ ազդեցություններ չեն գրանցվել: