Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

«Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, 8-րդ գումարման Ազգային ժողովի կազմն արդեն հայտնի է, մանդատները բաշխվել են։ Կարծիքներ կան, որ այս ԱԺ-ն բոլոր գումարման ԱԺ-ներից վատն է լինելու։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Որպեսզի պատասխանեմ Ձեր այս հարցին, պետք է հստակ ձևակերպեք, թե ի՞նչ նկատի ունեք ասելով «վատ»: Մեզանում կա՞ն «վատի» և «լավի» ընդունված չափանիշներ: Եթե լինեին, քաղաքացիները կընտրեին արհեստավարժ և իմաստուն օրենսդիրների, և երկիրն այս վիճակում չէր լինի: Երեք տասնամյակների ընթացքում ընտրությունից ընտրություն հասարակությունը նույն փոցխի վրա է կանգնում, բայց չի կարողանում անհրաժեշտ եզրահանգումներ անել, որպեսզի հաջորդ անգամ նույն տաշտակի առջև չհայտնվի: Բայց միայն հասարակությանը մեղադրելը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների համար ազնիվ չի լինի: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամբողջ պատասխանատվությունը դնել շարքային քաղաքացիների վրա՝ հայտարարելով, որ խորհրդարանը հասարակության հայելին է և վերջ: Դուք գիտեք, որ ընտրացուցակները կազմում են լավագույն դեպքում կուսակցական ղեկավարները, իսկ գործնականում՝ կուսակցապետերը միանձնյա: Ձևականորեն այդ գործընթացը փաթեթավորվում է ՙՙժողովրդավարական՚՚ շղարշով՝ ընտրացուցակները քննարկվում ու հաստատվում են համագումարներում կամ քաղխորհուրդների ընդլայնված նիստերի կողմից, բայց բոլորը գիտեն՝ յուրաքանչյուրի տեղը ընտրացուցակում նախօրոք որոշված է: Այն, որ ընտրությունից ընտրություն նվազում է ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը, պատահական չէ՝ պայմանավորված է մեզանում ներկուսակցական ժողովրդավարության բացակայությամբ կամ ձևական բնույթով: Այդ պայմաններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, երբ ընտրությունները տեղի են ունենում միայն կուսակցական ցուցակներով և ընտրողները հնարավորություն չունեն առաջադրելու և ընտրելու իրենց ուզած դեմքերին, իրեն չի արդարացնում և շատերին ստիպում է հրաժարվել քվեարկելու իրավունքից: Կարծում եմ, որ այս պայմաններում ընտրական օրենսգիրքը պետք է նախատեսի ԱԺ-ի առնվազն 30 տոկոսի ընտրությունը մեծամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հնարավորությունը վերապահի միայն անկուսակցական թեկնածուներին, ովքեր պետք է առաջադրվեն ոչ թե կուսակցությունների, այլ նախաձեռնող քաղաքացիական խմբերի կողմից: Ի վերջո բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, կուսակցությունների անդամների հավաքական թիվը չի գերազանցում ազգաբնակչության 5-ից 7 տոկոսը: Ստացվում է, որ ազգաբնակչության 90 տոկոսից ավելին ներկայացված չէ Ազգային կոչվող ժողովում: Հետո էլ ասում են, որ ԱԺ-ն հասարակության հայելին է, ինչը, ինչպես ես մատերի վրա Ձեզ ցույց տվեցի, իրականությանը չի համապատասխանում:

Նիկոլ Փաշինյանը արդեն շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին և պատրաստակամություն հայտնել աշխատել նրանց հետ։ Ինչքանո՞վ է իրատեսական դա։

-Այս ԱԺ-ի հիմնական պրոբլեմը ոչ թե ԱԺ անդամների արհեստավարժության պակասն է, այլ այն, որ այս խորհրդարանում ինստիտուցիոնալ ընդդիմության դերը քվեարկության արդյունքներով վերապահված է ռևանշիստներըին: Քաղաքագիտության տեսանկյունից հակահեղափոխական ռևանշիստները չեն կարող դիտվել որպես ընդդիմություն: Հեղափոխություններից հետո նրանց ընտրվելու հնարավորությունը, որպես կանոն, սահմանափակվում կամ նույնիսկ բացառվում է: Նրանց օրենսդրորեն զրկում են քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից, քանզի նախկինում կատարված չարագործությունների պատճառով նրանք մերժված են հասարակության կողմից: Մեզանում այսօր ստեղծվել է պարզապես աննորմալ իրավիճակ, երբ, բացի հակահեղափոխական տականքից, ԱԺ-ում ուրիշ ՙՙընդդիմություն՚՚ չկա: Իսկ ռևանշիստներն իրենց էությամբ, ինչպես ես այդ թեմայով իմ ելույթներում չեմ զլանում կրկնել, ի վիճակի չեն կատարել ինստիտուցիոնալ ընդդիմության գործառույթները: Նրանք միշտ ձգտելու են ուժային ճանապարհով պտտել պատմության անիվը ի շրջանս յուր: Դրա համար էլ դեռ իրենց տեղերն ԱԺ-ում չզբաղեցրած արդեն խոսում են փողոցային պայքարը նույն դեստրուկտիվ ոճով շարունակելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ այսպիսի ԱԺ-ն երկար կյանք ունենալ չի կարող: Նիկոլ Փաշինյանը պետք է դա հաշվի առնի, որպեսզի առաջիկայում անակնկալի չգա և պատրաստվի հնարավոր նոր ֆորսմաժորային իրավիժակներին դիմակաելուն:

Քոչարյանը որոշեց «Հայաստան» դաշինքի ղեկավարի պաշտոնում առաջադրել ոչ թե ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի, այլ Սեյրան Օհանյանին։ Արդյո՞ք այսպիսով Քոչարյանը պատժում է ՀՅԴ-ին։

– ՀՅԴ-ն ընկել է «մոր փորը» ի՞նչ պատժվելու մասին է խոսքը, երբ նրանք մանդատներ են ստացել ու լիարժեք հնարավորություն ունեն տանիքավորելու և՜ Օպերայի տարածքում, և՜ Երևանի այլ ՙՙյուղոտ՚՚ վայրերում տեղակայվող իրենց բիզնեսները: Իշխան Սաղաթելյանն էլ խմբակցության ղեկավարի հոգսերի փոխարեն պետք է հոգա իրա ընտանական բիզնեսների մասին՝ ահագին պարտքեր ունի փակելու: Իսկ ՙՙՀայաստան՚՚ անվանումով բիզնես-պրոեկտի մասին այսուհետև մտածելու է Արցախից փախած դղյակատեր գեներալ Սեյրան Օհանյանը: Եվ դա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնել այն, որ «Հայաստան» դաշինքը նպատակ է դրել ամեն գնով պահել ղարաբաղցիների բազմահազարանոց բանակը Երևանում՝ բացառելով նրանց վերադարձը Արցախ և դրանով իսկ արդարացնելով Իլհամ Ալիևի օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում մնացել է ընդամենը 25 հազար հայ և որ այդ 25 հազարին կարգավիճակ տալը զավեշտալի է: Նրանք պետք է մնան Հայաստանում, որպեսզի կլանի օգտին կանխորոշեն հաջորդ ընտրությունների արդյունքները՝ ի՜նչ Արցախ, ի՜նչ բան, նրանք այլևս պատգամավոր են, այլ ոչ թե գեներալ կամ դաշնակցական ազատամարտիկներ: Այո՝ «Արցախ» բիզնես-պրոեկտը մնաց անցյալում և այլևս դիվիդենտներ չի կարող բերել, ուստի այսուհետև պետք է ապավինել «Հայաստան» բիզնես-պրոեկտին:

Օրերս Քոչարյանը իր հարցազրույցում ակնարկել էր, որ իշխանությունը «դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա և ստորագրվելու է հերթական փաստաթուղթը , հերթական զիջումը»։ Ինչի՞ մասին է խոսում Քոչարյանը։

-Դե՜ Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին: Միշտ ձգտում է մի քայլ առաջ ընկնել Մարիա Զախարովայից և հերթական անգամ Շպիոն Օնիկի նման ապացուցել այն, ինչը վաղուց բոլորին հայտնի է՝ ինքը Մարիա Զախարովայից ոչ պակաս ինֆորմացված է Կրեմլի մտադրությունների մասին: Մարդը տասը տարի է մոսկովյան «Սիստեմայի» գործակալ է է և այնքան էր կտրվել Հայաստանից, որ ընտրություններում «կրելու» հույսեր ուներ: Միթե՞ արժի դրանից հետո հատուկ ենթատեքստեր փնտրել նրա ասածների հետևում, երբ այդ ենթատեքստերը նրա ասուլիսներից մեկ-երկու օրից բացահայտվում են Լավրովի կամ Մարիա Զախարովայի կողմից։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում