Saturday, 25 05 2024
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»
Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»

Վարչական դատարանում վիճարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման հատկացումը ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը

Այս տարվա մայիսի 27-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման հատկացումը ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ մայիսի 27-ին Կառավարությունը չզեկուցվող նախագծերի շարքում որոշում կայացրեց Սյունիքի մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Կառավարության հիմնավորմամբ, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Նոյեմբերի 9-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։ Ըստ կառավարության որոշման, ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Հասարակական կազմակերպությունը վարչական դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել կառավարության այդ որոշումը, սակայն հունիսի 16-ին վարչական դատարանը որոշում է կայացրել մերժել «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հայցադիմումը՝ պատճառաբանությամբ, որ վարչական դատարանին ընդհատյա են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու վերաբերյալ գործերը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նորմատիվ իրավական ակտի և անհատական իրավական ակտի հասկացությունը, համաձայն որոնց՝ նորմատիվ է այն իրավական ակտը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, իսկ անհատական է այն իրավական ակտը, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց:

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ կառավարության որոշումը հանդիսանում է անհատական իրավական ակտ, հետևաբար չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտերի վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումների շրջանակներում:

Հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք, բնականաբար, համաձայն չեն դատարանի որոշման հետ և մի քանի օր առաջ՝ հուլիսի 7-ին իրենք Վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վարչական վերաքննիչում էլ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում է կայացվել հուլիսի 14-ին։

Արաքս Մելքոնյանն ասաց, որ այս պահին իրենք որևէ մեկնաբանություն չունեն և շարունակելու են բողոքարկման գործընթացը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս խնդիր էր տեսնում կառավարության այդ որոշման մեջ։ Նա հղում է կատարում 1997 թվականին կնքված պայմանագրին, որով սահմանվում է, որ ռուս սահմանապահները տեղակայվում են միայն Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին։ Պայմանագրում որևէ կետ չկա Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման, նրանց պարտավորությունների մասով։ Հետևաբար դժվար է ասել, թե ռուս սահմանապահները իրավական ինչ հիմքով են Սյունիքի մարզում տեղակայվում և ինչու է Հայաստանի հողատարածքները անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հայցադիմումը թերևս պետք է տա հենց այս հարցերի պատասխանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում