
COVID-19-ից առողջացած հիվանդների մոտ կարող է առաջանալ «հետքովիդային համախտանիշ»: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին URA.RU- ին տված հարցազրույցում ասել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը:
«Շատ հաճախ մարդկանց մոտ առաջանում է, այսպես կոչված, «հետքովիդային համախտանիշ»… Առողջացածների գրեթե երեք քառորդի մոտ դա տևում է 4 շաբաթից 12 շաբաթ, իսկ մնացածի մոտ՝ 12 շաբաթից մինչև անսահմանություն», – հայտնել է բժիշկը:
Նա նշել է, որ այս համախտանիշն ունի 20-60 ախտանիշ: Մասնավորապես, դրանք են թուլությունը, գլխացավը, հոդերի և մկանների ցավը, քնի խնդիրները, կրծքավանդակում ծանրության զգացողությունը, ինչպես նաև ընկճախտը, ջերմակարգավորման խանգարումը և ճանաչողական գործառույթների նվազումը:
Փորձագետի խոսքով՝ «հետքովիդային համախտանիշի» պատճառը դեռ անհայտ է: Արագ վերականգնման համար Վոդովոզովը խորհուրդ է տվել մեծացնել ֆիզիկական ակտիվությունը և քայլել: