
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշում ունի ԱԺ ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոնում չընտրել «Հայաստան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին։ ՔՊ-ն առհասարակ դեմ է, որ Հայաստան դաշինքից փոխնախագահ ընտրվի։ Որպես լուծում փոխնախագահի ընդդիմության թեկնածու կառաջադրի Պատիվ ունեմը դաշինքը։ Այս դաշինքն էլ հակված է այդ պաշտոնում առաջադրել ցուցակի առաջին կին թեկնածու Աննա Մկրտչյանին, սակայն ՔՊ-ն նրա առաջադրմանն էլ է դեմ։
Մեզ հասած տեղեկություննեով այս պահին կոնսենսուսային թեկնածու է փնտրվում։ Այդպիսին դիտարկվում է Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի թեկնածությունը։
Նույն տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 3 հանձնաժողով, բայց դրան էլ դեռ Քաղաքացիական պայմանագիրը պետք է տա իր համաձայնությունը։