Sunday, 26 03 2023
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է. ռիսկեր գրեթե չկան
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ․ ուսական դպրոցներ բացենք, որ ով գնա այդ դպրոցներ  
09:45
Հնդկաստանը 12 մլրդ դոլարի օդանավակայաններ կկառուցի

Բաքուն փորձում է որպես հաղթող կողմ ստանալ առավելագույնը, բայց նոր ռազմական գործողությունները քիչ հավանական են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։

Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր․«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- հուլիսի 22-ին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ «կարևոր է Հայաստանում կանխել ռևանշիզմի դրսևորումները և դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատել»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ թեպետ Ալիևը նման հայտարարություններ է արել, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ պարզ  ու հստակ է։ Պետք է սպասել նաև Ռուսաստանի արձագանքին․«Այն, որ Ռուսաստանից դեռ արձագանք չկա և նույնիսկ չլինի, դա էլ դեռ չի նշանակի, որ ամեն ինչ պարզ ու հստակ է։ Բնականաբար Ալիևը ներկայացնում է իր երկրի շահն ու մոտեցումները ու բնական է, որ պետք է որպես հաղթած երկրի նախագահ այդպես էլ անի։ Միայն Հայաստանում կարող է հաղթած երկրի նախագահը  հասարակությանն առաջարկել զիջումների գնալ, մնացած նորմալ երկրներում հաղթած երկրի նախագահները փորձում են առավելագույնը քամել պարտվող կողմից։ Այս դեպքում Ալիևը գործում է բավականին տրամաբանական»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցի շուրջ Ալիևի պնդումներին, մեր զրուցակիցն ասաց․«Կարգավիճակի հարցում Ռուսաստանն ասել է, որ ներկա փուլում այդ հարցը քննարկելը նպատակահարմար չէ։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը փորձում է այդ հարցը  թողնել հետագայում լուծելու համար, որովհետև հասկանում է, որ այս պահին Ադրբեջանի հետ կապված շահեր ունի ու պետք չէ Ադրբեջանին նեղացնել։Այսպսիով կարգավիճակի հարցը ոչ թե ընդհանուր առմամբ  դուրս է գալիս քննարկվող հարցերի շրջանակից, այլ սառեցվում է։ Ռուսաստանի մոտեցումից կարելի է այդպես հասկանալ։ Սառեցվում է, որովհետև հակառակն Ադրբեջանի համար այս պահին ընդունելի չի լինի։Սակայն հնարավոր է նաև հակառակ տարբերակը՝ առ այն, որ Ռուսաստանն ամբողջությամբ Ադրբեջանի հետ համաձայնեցրել է այդ հարցը։ Այս դեպքում էլ Հայաստանը խնդիր ունի աշխատելու ու նման զարգացումը թույլ չտալու»։

Ղևոնդյանի խոսքերով՝ ռազմական նոր գործողությունները Բաքվի կողմից այս պահին քիչ հավանական են․«Նման սադրանքներ, ինչպիսին որ եղան Երասխում կամ Սև լճի տարածքում՝ լինելու են շարունակական։ Ցավոք սրտի մենք մարդկային կորուստներ էլ կունենանք։ Պետք է պատրաստ լինենք, աշխատենք, որպեսզի դրանք հնարավորինս նվազ լինեն։ Բայց լայնամասշտաբ պատերազմական գործողություններ այս պահին այնքան էլ հնարավոր չեմ համարում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու այն փաստը, որ դրան լեգիտիմ իրավունքը ո՛չ Ադրբեջանն ունի , ոչ էլ իր հովանավոր Թուրքիան կամ Ռուսաստանը»։

Խոսելով Ալիևի սուր հռետորաբանության նպատակների մասին, քաղաքագետն ընդգծեց․«Ալիևը փորձում է պարտված կողմից առավելագույնը ստանալ։ Այդ կոնտեքստում Հայաստանին ամեն կերպ ճնշում է, որպեսզի ստանա այն ամենը, ինչի համար պատերազմը սկսել է։ Իսկ  պատերազմը սկսել է տարածքները վերադարձնելու, Արցախի հարցը փակելու, Զանգեզուրի միջանցք ունենալու համար։ Կոսը վերադարձրել է, մյուս մասն էլ մնացել է Ռուսաստանի հովանավորության ներքո։ Այսօր Ալիևի այս հռետորաբանությունը վերաբերում է  մյուս կեսին։ Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի ու ճանաչի Ադրբեջանի սահմանները, ապա Արցախի հետ  այլևս ոչ մի առնչություն չի ունենա ու Արցախի հարցը փաստացիորեն ապագայում միմյանց միջև կլուծեն Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Մյուս հարցը Զանգեզուրի միջանցքն է, որը Ալ;իևը ամեն կերպ փորձում է ստանալ։ Այսինքն՝ Հայաստանին ամեն կերպ ճնշում է, որպեսզի կարողանա ստանալ այն ամենը, ինչ այսօր կարող է որպես հաղթող կողմ ստանալ»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում