
Այն ընկերությունները, որոնք ունեն աշխատակիցների մեծ թիվ , պետք է անձնակազմում ապահովեն առնվազն 80%-անոց կոլեկտիվ իմունինետ՝ հաշվարկում ունենաով առնվազն վեց ամիս առաջ պատվաստվածների և COVID -ից առողջացածների։
Ընկերություններում նման կոլեկտիվ իմունիտետի մակարդակն անհրաժեշտ է «հակահամաճարակային գործընթացը վերահսկելու և իրավիճակը կայունացնելու համար»: «Պատվաստւմ չստացած անձինք, որոնք ունեն բժշկական հակացուցումներ, պետք է կազմեն գրանցված աշխատողների ոչ ավելի քան 20%-ը»,- ասվում է փաստաթղթում:
Գործատուներին առաջարկվում է բացատրել, խրախուսել աշխատակիցներին պատվաստվել և դրա համար լրացուցիչ հանգստյան օր տրամադրել: Եթե աշխատողը հրաժարվում է պատվաստել առանց հիմնավոր պատճառի, ապա նա պետք է հեռացվի աշխատանքից՝ առանց աշխատավարձը պահպանելու: Պատվաստված աշխատողներին, որպես խրախուսում, կտրամադրվի լրացուցիչ վճարովի արձակուրդ։