
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը:
«Այս հարցում կասկած չկա: Մենք դա անընդհատ քննարկում ենք եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ», _ավելացրել է Էրդողանը։
Առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է` նրանք բազմիցս խոսել են իրենց “եղբայրության” մասին։
Բայց իրականում այս քայլով Էրդողանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրեն։ Այս հայտարարությունից նաև կարելի է եզրակացնել, որ Արցախի դեմ պատերազմում Արդրբեջանի ունեցած հաջողության մեջ մեծ է Թուրքիայի ներդրումը, այնքան մեծ, որ Ադրբեջանը վճարեց իր սուվերենությամբ։
Մեկ երկրի կողմից երկրորդ երկրի անկախությունը ճանաչել պատրաստվելու մասին լուրը հայտնում է երրորդ երկրի ղեկավարը։ Այս քայլով սկրզբ է դրվում Ադրբեջանին, միջազգային ասպարեզից, որպես առանձին սուբյեկտ, դուրս մղման գործընթացը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանը։