Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի գլխավոր այլընտրանքը. հրամայական մեխանիզմ

Սահմանային իրավիճակի լարման ֆոնին բնականաբար աշխուժանում են Հայաստանի անվտանգային համակարգի և արտաքին քաղաքական այլընտրանքների մասին խոսակցությունները, դիտարկելով ռուսական անկեսնունակ համակարգի փոխարինման հարցը տարբեր ասպեկտներով: Այլընտրանքների մասին խոսակցության, լրջմիտ դիսկուրսի ծավալումը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարց է: Ի վերջո կարևոր է թերևս արձանագրել մի բան, որ Հայաստանի համար այլընտրանքի, դիվերսիֆիկացիայի արդյունավետ քաղաքականության հիմքը պետք է գցվի հենց լրջմիտ դիսկուրս ծավալելու միջոցով, որտեղ շատ կարևոր են ռացիոնալ մի քանի արձանագրումներ: Նախ, իռացիոնալ է մտածել, թե Հայաստանի այլընտրանքը Ռուսաստանը Չինաստանով, ԱՄՆ-ով, Ֆրանսիայով կամ Ավստրալիայով փոխարինելն է: Ըստ այդմ, այդ համատեքստում խոսակցությունները կամա, թե ակամա անլրջացնում են Հայաստանի համար կենսական նշանակության հեռանկարի կայուն հիմքի ձևավորման գործընթացը:

Մյուս արձանագրումն այն է, որ այլընտրանքի մասին խոսելիս մենք պետք է նկատի առնենք, որ խոսում ենք բավականին երկարատև, հետևողական, համառ աշխատանք պահանջող խնդրի մասին, որտեղ արագ լուծումները որքան գայթակղիչ, նույնքան անիրատեսական են, կամ, դրանց իրատեսականության բաղադրիչները անկասած Հայաստանի դաշտում չեն և կախված են ուժային կենտրոնների միջև ուժերի հարաբերակցությունից և դրանից բխող նրանց վարքագծից: Մյուս արձանագրումը թերևս պետք է լինի այն, որ մենք չպետք է տրվենք պատրանքի, որ աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոն մեզ նայում է բարի, որևէ այլ կենտրոն՝ չար աչքով: Բոլորը մեզ նայում են իրենց շահերի պրիզմայով, դա օբյեկտիվ իրողությունն է, հետևաբար մենք էլ մեր անվտանգային այլընտրանքները դիտարկելիս պետք է դրանց վեկտորները չափենք այն շահերով, որ կարող են ունենալ այդ վեկտորների հասցեատեր պետությունները: Այլ կերպ ասած, մենք պետք է հասկանանք և առավելագույնս հստակ ձևակերպենք ոչ միայն այն, թե ինչ ենք մենք ուզում, այլ նաև, թե ինչ են ուզում այս ռեգիոնում և մեզանից այն ուժային կենտրոնները, որոնց հետ մենք կառուցում ենք անվտանգային երկարաժամկետ հարաբերություններ կամ մտադիր ենք կառուցել, աշխատել այդ ուղղությամբ: Ի վերջո, այդ դիսկուրսը մենք պետք է զտենք ավելորդ զգայական և գեղագիտական բառապաշարից ու հռետորաբանությունից և առավելագույնս մոտեցնենք այսպես ասած մաթեմատիկական տրամաբանության, այսինքն չոր «թվեր», չոր հաշվարկ: Եվ թերևս առանցքայինը:

Երբ մենք խոսում ենք այլընտրանքի, բազմազանության ու դիվերսիֆիկացիայի մասին, մենք ոչ միայն չպետք է դրանից դուրս թողնենք համահայակական ռեսուրսը և շրջանակը, այլ ավելին՝ մենք պետք է դիտարկենք այն որպես «ճարտարապետական առանցք» և բացառիկ մեխանիզմ, որը թույլ կտա բարդ աշխարհում գտնել մանևրի առավելագույն «փափուկ» միջավայրը: Ըստ այդմ, թերևս ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը և այն համապատասխանեցնել աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Խոսքը աշխարհաքաղաքական փաթեթավորման մասին չէ, այլ մշակումների հիմքում չափման, պրիզմայի, որից պետք է բխեն աշխատանքային օրակարգերը: Անկասկած է թերևս, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեխանիզմը նոր իրողություններում Հայաստան-Սփյուռք հարաբերության բավարար մեխանիզմ չէ: Սա չի նշանակում ավտոմատ վերադարձ Սփյուռքի նախարարության, բայց արդիական մեխանիզմի հարցը հրամայական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում