Կոստա Ռիկայում հորդառատ անձրևների հետևանքով մի քանի շրջաններ հայտնվել են տարերային աղետի գոտում: Վատ եղանակի պատճառով փակում են ճանապարհները և տարհանում մարդկանց, հայտնում է Tico Times-ը։
Ամենաուժեղ տեղումները գրանցվել են հուլիսի 22-ին և 23-ին։ Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովը հաղորդել է 480 պատահարների մասին, որոնք կապված են վատ եղանակի հետ, այդ թվում՝ 391 ջրհեղեղների և 43 սողանքների մասին:
Հուլիսի 23-ին ութ ապաստան է բացվել նրանց համար, որոնց տները տուժել են հեղեղումից: Այնտեղ գտնվում է ավելի քան 300 մարդ։
Տները և ձեռնարկությունները ջրի տակ հայտնվել Գուատուսո, Տուրիալբա և Սարապիկա գավառներում։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։