Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ալիևի «իդեա ֆիքսը» և հայկական զինուժի ատամը

«Ես Ռուսաստանի նախագահի հետ քննարկել եմ հետպատերազմական իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցերը։ Մեր մոտեցումներում տարաձայնություններ չկան՝ պատերազմն ու հակամարտությունը ավարտվել են։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում անկեղծ չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս խնդրի շուրջ փորձում է ինչ-որ խաղ տանել», Մոսկվայից վերադարձից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը:

Հուլիսի 23-ին ադրբեջանական զինուժը լարել է իրավիճակը այս անգամ Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ: Ալիևին ըստ ամենայնի չի հաջողվել Պուտինին համոզել «միջանցքի» հարցում, ինչի մեկ այլ վկայություն էլ թերևս այն է, որ Մոսկվայից նրա վերադարձից հետո Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացու, որն իբրև թե որպես վարձկան մասնակցել է 44-օօրյա պատերազմին և կռվել Ադրբեջանի դեմ: «Միջանցքի» հարցը դարձել է Ալիևի «իդեա ֆիքսը»: «Իդեա Ֆիքսը» այն առումով, որ դա մնացել է նրա միակ քաղաքական փաստրկը հետպատերազմյան բարդ ռեգիոնում:

Ալիևը Թուրքիայի օգնությամբ և Ռուսաստանի լռությամբ իրականացրած պատերազմում լուծել է մի շարք տարածքների օկուպացիայի հարց, բայց դրանով առավել ընդգծել է «չօկուպացված» տարածքների հարցը: Ալիևը «վերադարձրել» է տարածքներ, բայց այդ «վերադարձի» այսպես ասած համազգային էյֆորիան մարելու հետ մեկտեղ առավել աչք է սկսում ծակել Արցախի «չվերադարձվածությունը» կամ պարզապես «անդառնալիությունը»:

Մեզ համար անշուշտ ցավագին է այն, որ Արցախը քաղաքական իմաստով կամ ռազմա-քաղաքական իմաստով վերածվել է ռեգիոնալ ռուսական հենակետի և այստեղ կա խնդիր Արցախի հայկական սուբյեկտությունը վերականգնելու առումով, սակայն դա մեր խնդիրն է, որից Բաքվի խնդիրը ամենևին չի վերանում: Ադրբեջանի հանրության համար, որին Ալիևը համոզում է, թե չկա Արցախի կարգավիճակի հարց և չկա հակամարտություն, որևէ տարբերություն չկա՝ Արցախը կորցրել են ռուսական ռազմական գերակա ներկայությամբ, թե հայկական: Ավելին, այն, որ Ալիևը փորձում է համոզել ադրբեջանցիներին, որ լուծել է Արցախի հարցը, նրա համար էլ ավելի է բարդացնում որևէ կերպ խոստովանել հարցի չլուծվածությունը, ինչի «ուրվականը» նրա աչքի առաջ միս ու արյուն է ստանում միջազգային դիրքորոշման արդյունքում: Այդ պայմաններում, Երևանի գերխնդիրն է դառնում զրկել Բաքվին այդ միակ փաստարկից, և իհարկե զրկել ռազմական շանտաժի հնարավորությունից՝ բարձրացնելով հայկական զինուժի դիմադրունակությունը: Այդ իմաստով, ի դեպ, հարկ է իհարկե որոշակի զգուշավորությամբ նկատել, որ թե Երասխում, թե Գեղարքունիքում, ադրբեջանցիները կարծես թե բախվել են հայկական զինուժի ատամին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում