Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե այսօր ժամը 16:00-ի սահմաններում, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական պետական սահմանի Քարվաճառի հատվածում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերի վրա։
Նշվում է, որ հայ դիպուկահարի կրակոցի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայող Յագուբլու Ֆարման Թելման օղլուն մահացել է:
«Ներկայումս նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկում:
Այս սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանը»,-նշվել է հայտարարության մեջ: