Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ալիևը «մատնել» է Արցախում իր առանցքային խնդիրներից մեկը

«Այս պահին Ղարաբաղում 25 հազար հայ է մնացել։ Ի՞նչ տրամաբանությամբ մենք պետք է 25 հազար հոգուն կարգավիճակ շնորհենք», հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը, ասելով, թե Արցախի հարցը փակված է: Նա իհարկե կրկնում է իր արդեն հայտնի դիրքորոշումը, որը սակայն չի ընդունվում միջազգային օրակարգում: Սակայն, տվյալ պարագայում ալիևյան «թեզը» հերքելը չէ անդրադարձի նպատակը կամ խնդիրը: Դրա հնարավորությունն ու առիթները լինում են, կամ լինելու են, և մենք օգտագործում ենք այդ առիթները:

Տվյալ պարագայում հարկ է ուշադրության արժանացնել հայտարարությունը 25 հազար բնակչի մասին: Ալիևը փաստացի «մատնում» է իր գլխավոր խնդիրներից մեկը: Խնդիր, որը հայկական կողմը փաստացի տապալել էր արցախյան առաջին պատերազմից հետո, և ուղղակի իրավունք չունի ոչ միայն տապալել, այլ նույնիսկ փոքր ձախողել այժմ՝ 44-օրյա պատերազմից հետո: Մի կողմ թողնենք այն, որ իրականությանը չի համապատասխանում Արցախում 25 հազար բնակչի մասին ալիևյան հայտարարությունը: Արցախում այսօր ապրում է մի քանի անգամ ավելի շատ բնակչություն, քան Բաքվի ղեկավարի ներկայացրած թիվը: Սակայն անկասկած է, որ այսօր Արցախում ապրում է մի քանի անգամ քիչ բնակչություն, քան պետք է ապրեր, և պետք է ապրեր դեռևս առաջին պատերազմից հետո, ու կենսականորեն պետք է ապրի այժմ: 2004 թվականին պաշտոնական Երևանը «ոգևորված» էր, որ ԵԱՀԿ մոնիտորինգը չի արձանագրել ազատագրված տարածքների բնակեցում: Այն դեպքում, երբ հենց բնակեցումն էր լինելու արցախյան հարցում հայկական իրավունքների հենասյուններից մեկը, հայկական քաղաքական-դիվանագիտական ռեսուրսներից մեկը, որի հիման վրա պետք է կառուցվեր հայկական քաղաքականությունն ու ստիպեր Ադրբեջանին մնալ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանության մեջ:

Արցախում, որ իր ենթակայության տակ գտնվող սահմանագծով Հայաստանի հանրապետության գրեթե կեսն էր, իսկ բնակչությամբ՝ ընդամենը մի քանի տոկոսը, պետք է ապրեր նվազագույնը 300-500 հազար մարդ, որոնք դառնալու էին անխուսափելի գործոն և ճկունության ռեսուրս մեր դիվանագիտության համար: Իհարկե, խոսքը լոկ ֆիզիկական բնակության մասին չէ, որովհետև տվյալ պարագայում հույժ կարևոր գործոն էր լինելու Արցախում բնակչության ոչ միայն թիվը, այլև կենսագործունեության որակն ու ներդաշնակությունը համաշխարհային քաղաքակրթական գործընթացներին: Ներկայումս այդ խնդիրը ձեռք է բերել առավել սուր հրատապություն՝ Արցախում բնակվող քաղաքացիների թվի էական աճ, և էական աճ կյանքի որակի իմաստով, անվտանգային մեխանիզմներից, պաշտպանական որակներից մինչև խաղաղ կենսագործունեության արդիականացում: Կհաջողվի՞ մեզ լուծել այդ հարցը, դրա շնորհիվ կարող ենք ակնկալել նաև հաջողության ռեսուրս քաղաքական-դիվանագիտական տիրույթում: Չի հաջողվի, այդ դեպքում կամա, թե ակամա կնպաստենք Ալիևի նոր «հաջողությունների» խթանմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում