Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Քաղաքակիրթ մոտեցում, թե ԶԼՄ-ների վրա ազդելու փորձ. փորձագետն անդրադարձել է դատական հայցերի ավելացմանը

Հայաստանում 2021 թվականի երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց երկրորդ եռամսյակում գրանցվել է 20 այդպիսի դեպք։

«Մեզ համար ակնհայտ էր լրատվամիջոցների բևեռացումը, տարբեր քաղաքական և բիզնես-շրջանակներին ծառայելը: Ահա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության հետևանքն եղավ այն, որ զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Երկրորդ եռամսյակում կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 դեպք: Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

«Նկատելի է պաշտոնյաների կողմից, քաղաքական գործիչների կողմից ներկայացրած հայցերի քանակը: Բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքերով են: Մենք հետևելու ենք բոլոր գործընթացներին»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերի ցուցանիշը բարձր է և մտահոգվելու տեղիք է տալիս: Արդյոք դատական հայցերի թվի ավելացումը դիտարկվո՞ւմ է ԶԼՄ-ների վրա ազդելու միջոց, թե քաղաքակիրթ մոտեցում է խնդիրները պարզաբանելու գործում: Հարցին ի պատասխան Աշոտ Մելիքյանը նշեց, որ երկու մոտեցումները կարելի է հաշվի առնել, թեպետ յուրաքանչյուր գործ պետք է դիտարկել առանձին:

«Իհարկե, դատարան դիմելը շատ ավելի քաղաքակիրթ մոտեցում է, քան մռութ ջարդելը կամ տեսախցիկներ կոտրելը: Թեպետ, շատ հաճախ քաղաքական գործիչներն այսպիսի պատկերացում ունեն՝ կդիմեմ դատարան ու դաս կտամ լրատվամիջոցին: Եվ այն դեպքում, որ չկա զրպարտության պահ: Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցն իսկապես չափն անցել է, չի էլ համաձայնել պատասխան, հերքում հրապարկել և այլն»,-ասաց Աշոտ Մելիքյանն՝ ընդգծելով, որ բազմաբնույթ ու բազմազան են այդ տեղեկատվական վեճերը, հետևաբար դրանք պետք է առանձին վերլուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում