ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկությունը նշված է Datalex դատական-տեղեկատվական համակարգում, հայտնում է a1plus-ը։
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչվի:
Նշենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։