Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԿԲ-ն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» օրենքի փոփոխման մասին

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին:

Օրենքում կատարված հիմնական փոփոխություններն են.

  • Կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների կասեցման իրավասությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդից փոխանցվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ ՖԴԿ), փոփոխվել է նաև կասեցման կիրառման գործընթացը՝ հաշվի առնելով քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին օժանդակելու անհրաժեշտությունը:
  • Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ դրանում ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Նշված անձինք դիտարկվում են որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) բարձր ռիսկի չափանիշ, և այդ անձանց հետ գործարքներ կնքելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ պատշաճ ուսումնասիրություն:
  • Հստակեցվել է իրական շահառուի հասկացությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի համար սահմանվել են հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորելու ու պահպանելու պահանջը։
  • Մի շարք փոփոխություններ կապված են Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկում հետ, մասնավորապես սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ-ի հանձնարարականների ստացման մասին հաճախորդներին կամ այլ անձանց հայտնելու արգելք՝ նշված արգելքը նպատակ ունի ապահովել ՖԴԿ-ի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտումը երրորդ անձանց:

Տրվել է «դրամական փոխանցում» հասկացության սահմանումը՝ որպես գործարք, որը ֆինանսական հաստատության միջոցով իրականացվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝  անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից: Նախատեսվել է նաև դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատության պարտականությունը՝ Օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող բոլոր փոխանցումների իրականացումը մերժելու մասով:

Որոշ փոփոխություններ նպատակ ունեն ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՖԱԹՖ-ի 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 25-րդ հանձնարարականներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, որոնք կրել են ինչպես բովանդակային, այնպես էլ ՖԱԹՖ-ի մեթոդաբանությամբ նախատեսված բառակազմին Օրենքի լիարժեք համապատասխանեցման բնույթ: Օրենքում կատարվել են նաև այլ ոչ էական տեխնիկական բնույթի փոփոխություններ: Օրենքի փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանա

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում