Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատը» պայքարեց մինչև վերջ, բայց․․․ Ամեն ինչ կորոշվի Լեհաստանում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով զիջեց լեհական «Շլյոնսկին»։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին գրոհներով, բայց առաջինը հանդիպման հաշիվը բացեցին լեհական թիմի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Գոլլան: «Արարատը» մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն ակումբներն ընդմիջման գնացին լեհերի նվազագույն առավելությամբ:Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին «Արարատը» վերականգնեց հաշվի տարբերությունը: Իր հնարավորությունն օգտագործեց Բրավոն: Սակայն չէր էլ անցնել 3 րոպե «Շլյոնսկը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիաշչեկը: Հանդիպման 70-րդ րոպեին լեհական ակումբը խփեց նաև 3-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պիչը: Խաղակեսի վերջնամասում «Արարատին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Հակոբյանը: Հանդիպման ավելացված ժամանակում լեհական ակումբը խփեց 4-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Պիխը:

Պատասխան խաղից առաջ երևանյան թիմը հայտնվեց բավական բարդ իրավիճակում։ Ինչ-խոսք «Արարատը» արժանի չէր նման հաշվով պարտության, բայց ունենք այն, ինչ ունենք։ Որակավորման առաջին փուլում մեր թիմը պայքարից դուրս էր թողել «Շլյոնսկից» կարգով ավելի բարձր՝ հունգարական «Ֆեհերվարին»։ Մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1։1 խաղալուց հետո «Արարատը» Գյումրիում առավելության էր հասել 2։0 հաշվով։ Ի տարբերություն հաղթական հանդիպման երեկ Վարդան Բիչախչյանի թիմը անհամեմատ ավելի թույլ ֆուտբոլ ցուցադրեց, որը ուղեկցվում էր կոպիտ սխալներով։ Հատկապես պաշտպանությունում բացերը շատ էին։ Իսկ որն էր անհաջողության հիմնական պատճառը։ «Ֆեհերվարի» հետ երկու հանդիպումներում «Արարատը» խաղաց երկրորդ համարով։ Ուժերը կենտրոնացնելով պաշտպանության վրա մերոնք ապավինում էին հակագրոհներին, օգտագործելով մրցակցի կիսադաշտում առաջացած բաց տարածությունները։ Կարգով ավելի ուժեղ թիմերի դեմ, սա թերևս ամենաօպտիմալ և նույնիսկ այլընտրանքային տակտիկան է։ Լինելով դաշտի տիրոջ կարգավիճակում «Արարատը» երեկ փորձեց լինել թելադրողի դերում և կարող էր առաջ անցնել հաշվի մեջ։ Հաջողության հասնելու դեպքում հավանական է, որ ունենայինք միանգամայն այլ՝ դրական պատկեր։ Առաջին գնդակը ընդունելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Այսինքն կարգով ավելի ուժեղ թիմը սկսեց խաղալ երկրորդ համարով՝ օգտագործելով «Արարատի» սխալները։ Այո, «Արարատին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն խաղի բնույթը էական փոփոխություն չկրեց։ «Արարատը» պայքարեց մինչև վերջ և կարող էր նույնիսկ խուսափել պարտությունից։

Հանուն արդարության պետք է նշել, որ «Շլյոնսը» բարձր որակի և գրագետ ֆուտբոլ ցուցադրեց։ «Տպավորությունս հակասական է, հանդիպումը վատ չսկսեցինք, սկզբում ունեինք պահեր, նպաստավոր դիրքերից վրիպեցինք: Մրցակցի կազմում բարձրահասակ խաղացողները շատ էին, ու մեր խնդիրները ծագելու էին օդային պայքարում: Ցավոք սրտի այդպես էլ եղավ ու 4 գոլից երեքը բաց թողեցինք օդային փոխանցումներից հետո: Ամեն դեպքում, թիմը բնավորություն ցույց տվեց: Երկրորդ կեսի սկզբում կարողացանք հավասարեցնել հաշիվը, բայց միանգամից բաց թողեցինք: Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել և կարծում եմ ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում»,- խաղից հետո ասել է Բիչախչյանը։ Վերջինիս կարծիքով բաց թողած գոլերի հիմնական պատճառը կոպիտ սխալներն են․ «Առաջադրանք կար, որ եզրից փոխանցումները թույլ չտայինք հասնեին տուգանային, բայց մեր թերացումների հետևանքով գոլեր բաց թողեցինք: Առանց սխալներ գործելու գոլեր չեն ընդունում: Պարզ է, որ թերացել ենք: Իմ կարծիքով, առաջին գոլից հետո մեր կարգապահությունը խախտվեց, հետո ուշքի եկանք, բայց երկրորդ գոլից հետո մրցակցին տարածություններ տվեցինք: Ուրախ եմ, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները կարողանում են եղանակ փոխել խաղում ու գոլ խփել: Առաջնությունունը շուտով կսկսվի և մենք ցանկանում ենք բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն տալ»։

Ինչևէ, այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Լեհաստանում։ Ճիշտ չի լինի ասել, որ «Արարատը» չունի հնարավորություն հաղթահարելու «Շլյոնսկի» արգելքը։ Ֆուտբոլը հարուստ է հատկապես անսպասելի՝ շրջադարձային դրվագներով։ Երեկ հանդիպումը իդեալական կերպով դասավորվեց «Շլյոնսկի» համար։ «Արարատը» պարտավոր է մինչև վերջ պայքարել նաև պատասխան խաղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում