Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը։ Հաղորդում է 1tv.ge-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչն ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում Քովիդ հյուրանոցների ցանցն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Թամար Գաբունիան:
Ըստ Գաբունիայի, վերջին շրջանում երեխաների մոտ վարակի դեպքերի թիվն աճել է, չնայած հիվանդությունը հիմնականում թույլ կամ միջին ծանրությամբ են ընթանում:
«Վերջին շրջանում ավելացել են մանկաբուժական դեպքերը: Ծանր ընթացող միավոր դեպքեր են գրանցվել: Ցավոք, երկու մահացածները նորածիններն էին: Չնայած մյուս դեպքերի մեծ մասը, բարեբախտաբար, ծանր կամ միջին ծանրության են, վերջերս նկատում ենք համեմատաբար երկարատև հոսպիտալացում, ինչը նույնպես ուշագրավ է»,-ասել է Թամար Գաբունիան:
Փոխնախարարը կանխարգելման հիմնական մեխանիզմը համարում է պատվաստումը: