Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Փաշինյանը բարձրացնում է քարերը. ինչ կա դրանց տակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, միաժամանակ հայտարարելով նաև, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է գործակցել թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հետ ատելության խոսքից զերծ մթնոլորտում: Մի կողմից դա իհարկե կարևոր կոչ է, մյուս կողմից սակայն հասկանալի է, որ կոչերն այդ առումով չեն որոշում կամ չեն լուծում ոչինչ: Դրա վառ վկայությունը այն է, որ նույն խորհրդարան անցած ուժերը՝ իրենց տարբեր ներկայացուցիչներով և մերձավորներով հանդերձ, իրենց պատկանող տարբեր լրատվական հարթակներով հանդերձ շարունակում են գեներացնել ատելության խոսք, կեղծիք, հրահրել հանրային լարվածություն և խուճապ:

Մյուս կողմից բոլորի համար պարզ է, որ անկախ այդ երևույթի հանդեպ վերաբերմունքից և կոշտ գնահատականից, հարցը ունի լուծման անհրաժեշտություն: Եվ, որքան էլ գայթակղիչ են թվում վիրահատական լուծումները, այդ հարցն այդուհանդերձ չունի վիրահատական լուծում: Հայաստանը չի կարող տեղեկատվական հոսքերի վերահսկման, կառավարման, սահմանափակման առումով իրեն թույլ տալ այն, ինչ օրինակ թույլ են տալիս ներկայումս ամբողջատիրական մի շարք երկրներ: Ընդ որում, անգամ այդ երկրները ի զորու չեն ամբողջությամբ լուծել հարցը, կամ լուծում են իրենց համար շատ թանկ գնով: Մինչդեռ, Հայաստանը չունի վճարելու գին, և ավելին՝ Հայաստանն ունի իր ժողովրդավարական վարկը պահելու անհրաժեշտություն, մի շարք առումներով և պատճառներով:

Հետևաբար, ով ում է համակրում կամ հակակրում, մի բան անկասկած է՝ Հայաստանում պետք է գտնել ատելության խոսքի, լարվածության մթնոլորտի և անհամաձայնություններով հանդերձ խաղաղ համակեցության ու մրցակցության մեխանիզմներ առանց վիրահատական գործիքակազմի հետ խաբուսիկ հույսեր կապելով: Ի վերջո, ամենևին աննկատ չէ և այն, որ կան շատ ուժեր ու խմբեր, որոնք նույնիսկ հենց հրահրում են այդպիսի գործողություններ, ակնկալելով այդ առնչությամբ Հայաստանի ժողովրդավարական դիրքի թուլացման ուղղությամբ իրենց գործողությունների հաջողություն, ինչը կբերի արդեն իրենց քաղաքական կամ խմբային այլ հաջողությունների: Իրավիճակն այս առումով բարդ է, և այն պետք է համադրել ռեգիոնալ բարդ իրադրության հետ: Եվ այս իմաստով բոլորովին պատահական չէ հաջորդականությունը, երբ Նիկոլ Փաշինյանը նախ անում է ներքին գործակցության, համակեցության կանոնների շուրջ պայմանավորվելու պատրաստակամության կոչ, իսկ հետո խոսում ռեգիոնալ բարդ իրավիճակի և Ադրբեջանի առավելապաշտական հավակնություններից բխող ռեգիոնալ ռիսկերի մասին: Հայաստանն այդ ռիսկերը չեզոքացնելու այլ ռեսուրս չունի, քան սեփական ներուժի առավելագույն ՕԳԳ-ով կիրառումը: Իսկ այդ ներուժը պետք է գտնել և հավաքել ամեն «քար ու թփի» տալիս անգամ, թե այստեղ, թե Սփյուռքում, եթե անգամ հարկ է լինելու ձեռքով բարձրացնել բավականին տհաճ և կեղտոտ քարեր, դրանց տակ եղածը գտնելու և կիրառելու համար: Միևնույն ժամանակ, Փաշինյանի կոչին արձագանքները թույլ կտան թերևս բացահայտելու, թե ո՞վ է խոսում Հայաստանի անունից, բայց բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանի ամրությամբ և Հայաստանում գործում է այլ շահերի մեկնակետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում