Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներ նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։ Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ը մեր տարածաշրջանում կայունություն ու անվտանգությունը ապահովելու գործում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր անդամ Առնոլդ Բլեյանի և «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Սամվել Պողոսյանի հետ: