Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հոկտեմբերի 27-ի կրկնությունը լիարժեք հնարավոր եմ համարում. Ողջունելի է ԱԺ-ում անվտանգության ուժեղացումը

8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից առաջ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում խորհրդարանում։ Օրեր առաջ տեղադրվել են մետաղաորսիչ սարքեր, որոնց միջոցով այսուհետ պետք է անցնեն բոլոր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելիս։ Ցանկացած կասկածելի իրի հայտնաբերման դեպքում սարքն ազդանշան է արձակելու։

Հոկտեմբերի 27-ի իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Լևոն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց, որ ողջունում է իշխանության զգուշավորությունը, որովհետև Ազգային ժողով են մտնում այն քաղաքական ուժերը, որոնց ղեկավարների ժամանակ եղել է հոկտեմբերի 27 նույն դահլիճում։ «Շատ կարևոր է, որ այսօր ձեռք առնվեն որոշակի անվտանգության միջոցառումներ նոր  հոկտեմբերի 27-երի ականատես չլինելու համար։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանն ասում էր՝ մորթելու եմ։ Այդ նույն բառն օգտագործում էր նաև Նաիրի Հունանյանը, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող ամռանը հանդիպում էր առանձին կուսակցության ղեկավարների  հետ և բառացիորեն ասում էր նույնը։ Ազգային ժողով մտած ուժերից ամեն ինչ սպասելի է»,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ վերջիվերջո Ազգային ժողով է մտնում մի ուժ, որի ղեկավարը դուելի էր հրավիրում հանրապետության վարչապետին։ Բացի դա՝ խմբակցության մեջ գտնվում են դաշնակցականներ, իսկ բոլորը շատ լավ հիշում են, որ Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական էր, այդ խմբից 5-ից 4-ը դաշնակցականներ էին։ «Պատահական չէ, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի սպանդը կազմակերպելուց հետո առաջինը զանգահարում է դաշնակցական Հրանտ Մարգարյանին, դաշնակցական Տիգրան Նաղդալյանին, դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանին։  Այսօր դատավարություն կա, որով անցնում է  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ով ասում է, թե պետք է կայծակնային վերցնել իշխանությունը։ Իշխան Սաղաթելյանը, մյուսները իրենց հարցազրույցներում չեն էլ թաքցնում իրենց նպատակը՝ իշխանությունը զավթել։ Դրա մասին էր նաև Վանեցյանի վերջին հարցազրույցը։ Այս ամենը պատահական չէ։

Պատահական չէ նաև այն, որ նրանք արդեն մի քանի ամիս է՝ իրենց լրատվամիջոցներով թմբկահարում են, թե Նիկոլ Փաշինյանը ուժեղացված անվտանգությամբ է շրջում և այլն։ Նրանց նպատակները պարզ են։ Դրա համար ես ողջունում եմ, որ անվտանգության միջոցառումներ են ձեռք առնվում»,-ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ եթե 1999 թվականին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը իրենց անվտանգության աշխատակիցներին պահեին իրենց մոտ՝ Ազգային ժողովում, այլ ոչ թե դրսում  կանգնած լինեին նրանք, ապա Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը հնարավոր է ողջ լինեին։ «Կրկնում եմ, ես լիարժեքորեն իրատեսական եմ համարում հոկտեմբերի 27-ի կրկնությունը։ Եթե երեկ հանրապետության նախկին նախագահը այս ծանր ճգնաժամային իրավիճակում հավաքում է լրագրողներին և բամբասում է իշխանություններից, ապա նրանք ամեն ինչի ընդունակ են։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չունեն հայրենիքի նկատմամբ։ Այս երկրը, հայրենիքը նրանց համար տարածքներ են ասպատակելու, գողանալու, կեղծելու, սպանելու»,-եզրափակեց Եղիազարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում