Tuesday, 23 04 2024
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում

Երևանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցության առումով պասիվացել է 2012-ից․«Լիահույս եմ, որ այս չմասնակցությունը կլինի վերջինը»

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Հայտնի է դարձել, որ չի մասնակցելու նաև տասներորդ Agile Spirit 2021 բազմազգ զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանում:

Նշենք, որ զորավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի եղբայրներն ու դաշնակիցները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններին մասնակցելու իմաստով սկսել է էապես պասիվանալ 2012-2013 թվականներից․«Այսինքն, մեծ հաշվով, այն ժամանակաշրջանից, երբ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունը մտավ թշնամական տրամաբանության դաշտ։ Դեռ այդ ժամանակաշրջանից հայկական զորամիավորումները սկսեցին չմասնակցել կամ հազվադեպ մասանկցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Այս երևույթն իր մեջ արտացոլում է շատ ավելի լայն քաղաքական հարաբերակցություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մյուս կողմից, մեր զրուցակցի խոսքերով, հիմա շատ ավելի առանցքային է կենտրոնանալ քաղաքական իրավիճակի վրա․ «Որովհետև այդ զորավարժությունները և դրան մասնակցել-չմասնակցելը, մեծ հաշվով, հետևանք են, լայն քաղաքական իրավիճակին։ Մենք պետք է փոփոխությունները սկսենք այս ավելի լայն դիապազոնով։ Նախ Հայաստանի անվտանգային հարցերում պետք է կենսական, առարկայական նշանակության խնդիրները լուծվեն, դրանով բարձրացվի նաև Հայաստանի ինքնաբավությունը։ Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել այն մասին, որ քաղաքական միջավայրը նպաստավոր կլինի, որ Հայաստանը վերստին ակտիվացնի իր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Իսկ այն, որ այդ խնդիրը պետք է լուծել և որ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար կարևորագույն անվտանգային գործընկեր է ՝ միանշանակ է։ Առնվազն վերջին տասնամյակում բաց է առաջացել, սրանում ոչ մի կասկած չկա։ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար կարևոր է ոչ միայն որպես համաշխարհային անվտանգային առաջատար բևեռ, այլ նաև արդիական բևեռ, որը մեծ նշանակություն կարող է ունենալ հայկական զինված ուժերի արդիականացման գործում՝ թե՛ կառուցվածքային և թե՛ նաև ռազմական հմտությունների, ռազմական գիտելիքների զարգացման իմաստով։ Այս տեսանկյունից իհարկե մենք պետք է ձգտենք հնարավորինս արագ ստեղծել այն միջավայրն ու կարողությունը, որը մեզ թույլ կտա սկսել ՆԱՏՕ-ի հետ ավելի ակտիվ գործակցություն>,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կողմնակից է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ սա կլինեն վերջին զորավարժությունները, որին Հայաստանն իր մասնակցությունը չի ունենա․ «Ճիշտ այնպես, ինչպես որ սրանք ռուսական ազդեցության վերջին ընտրություններն էին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Խզմալյանի խոսքերով՝ հենց այս օրերին տեղի է ունենում, դանդաղ տեղաշարժ դեպի արևմուտք․ «Միգուցե այդ տեղաշարժը դանդաղ է, բայց որ այն կա՝ հստակ է։ Փորձեր են արվում հեռանալ ռուս-թուրքական դաշինքից և մերձենալ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքին։ Ես դա տեսնում եմ, միգուցե դա իմ կարճատեսության խնդիրն է։ Շատերը պնդում են, թե ես վարդագույն ակնոցով եմ նայում իրավիճակին, բայց ես կպնդեմ, որ նման միտումներ մեզանում կան։ Այս շատ նուրբ իրավիճակում ես՝ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ համարում եմ անպատասխանատու արարք՝ հնչեցնել որևէ խոսք կամ քայլ, որը կխանգարի այս նոր միտումներին։ Ես լիահույս եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կլինեն վերջինը, որին մենք չենք մասնակցում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում