Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. Փաշինյանի արձագանքը

Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռեգիոնալ իրավիճակին և նշելով, որ այն շարունակում է մնալ լարված և պարունակել Հայաստանի ու Արցախի անվտանգային ռիսկեր: Իրականում սակայն, Փաշինյանի անդրադարձը ավելի շուտ Պուտին-Ալիև հանդիպմանն արձագանք էր, որը տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 20-ին: Այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը լրագրողների հետ զրույցում խոսել էր այն մասին, որ եռակողմ ձևաչափի շուրջ աշխատանքը ունի դրական ընթացք և շարժվում է առաջ:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն իր արձագանքով անհամաձայնություն է հայտնում Մոսկվայի այդ տեսակետին կամ գնահատականին, նշելով, թե շարունակում է կարծել, որ Բաքուն իրականում խոչընդոտում է եռակողմ շրջանակում առաջընթացին: Իհարկե, Պեսկովի հայտարարությունից միարժեք չի բխում այն, որ Մոսկվան իրապես մտածում է հենց այդպես, այսինքն համարում է, որ աշխատանքը դրական շարժվում է առաջ: Ի վերջո, Մոսկվան անգամ հակառակ գնահատական ունենալու պարագայում հրապարակավ չի արձանագրի, չի արտահայտի այն, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու խոստովանել սեփական անկարողությունը, ստիպված է լինելու հայտնվել ուղիղ պատասխանատվության տակ՝ կամ խոստովանել եռակողմ ձևաչափը կառավարելու և առաջ մղելու անկարողությունը, կամ քայլեր կատարել այդ ուղղությամբ: Իսկ դա նշանակելու է ճնշում բանեցնել կամ Ադրբեջանի վրա, կամ Ադրբեջանի օրակարգով՝ Երևանի վրա: Իսկ դրանցից յուրաքանչյուրն էլ ՌԴ համար այսօր ունի իր լուրջ բարդություններն ու ռիսկերը: Հենց այդ իրավիճակում է, որ Մոսկվայի համար աստիճանաբար կարող է հասունանալ այդ ռիսկերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում «կիսելու» որոշակի մոտիվացիա, որովհետև անկասկած է, որ Թուրքիան ՌԴ հետ պատրաստ է կիսել Կովկասը և որևէ այլ ազդեցության գոտի, բայց բոլորովին ոչ կիսել ՌԴ ռիսկերը: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ պայմանով են պատրաստ ՌԴ ռիսկերը թեթևացնել Վաշինգտոնն ու Փարիզը, և արդյո՞ք Մոսկվան պատրաստ է այդ պայմաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում