Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կադրային քաղաքականությունը Փաշինյանի մոտ լավ չի ստացվում․ Անհասկանալի է՝ որ արժանիքի համար Արշակ Կարապետյանը պետք է նախարար նշանակվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան, մի քանի օր է անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածը, փոխհրաձգություն է իրականացվում։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ ադրբեջանական սահմանին։  Դուք հավանական համարո՞ւմ եք ռազմական նոր գործողությունները:

-Ես ցավով պետք է ասեմ, որ նորից թուրքը ոտնձգություն է իրականացնում Հայաստանի սահմանների հետ, բայց  դրան նպաստում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Թուրքն իր ռազվետկան ունի  Հայաստանում, իր մարդիկ ունի ու շատ լավ տեղյակ է այստեղի ներքին իրավիճակից։  Պատերազմի դաշտում տեսաք ինչքան դավաճաններ կային։ Հիմա չի բացառվում, որ այդ նույն դավաճանները փորձում են ներքաղաքական իրավիճակն անկայուն դարձնեն ՝ թուրքի ջրաղացին ջուր լցնելով։ Բայց մեկ է մենք էլի ոտքի կկանգնենք։ Մենք մեր տունը կպաշտպանենք։ Այսօր տեսնում ենք, թե կրակի տակ գտնվող Երասխի բնակիչները ինչ հանգիստ են, առանց ավելորդ էմոցիաների գնահատում են իրավիճակը։ Իսկ վայ ընդդիմադիրներ կան, որ Երասխի թեման այնպես են շիկացնում, այնպես են ուրախանում դրանից, որ ուղակի զարմանք ես ապրում։ Իրենք չեն համակերպվում, որ ժողովուրդը իրենց քվե չի տվել, ժողովուրդն իր քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին ու իրենց միջի ամբողջ կեղտն ի ցույց են դնում։ Փոխարենը հավաքվեն իրար գլխի ու օգնեն իշխանությանը, ասել է թե ժողովրդին։ Մեզ համախմբում է պետք, քանի որ չգիտենք՝ սա ուղղակի սահմանային բախում է, թե կարող է վերաճել  լայնամասշտաբ պատերազմի։

Բայց այս իրավիճակում էլ այնքան են անլրջացրել քննարկումները, որ ասում են, թե  Սյունիքի համայնքապետերին, սյունաց քաջերին  ձերբակալում են, որ Սյունիքը տան։ Ես զարմանում եմ, որ հայը կարող է այսքան տականք լինել։ Մենք բոլորս գիտենք, թե Սյունիքում ինչ է կատարվում։ Ես եղել եմ Սյունիքում ու տեսել եմ, թե ոնց էին գալիս, սահմանին նկարվում, հետո գնում դոշ ծեծում, թե սա են արել, նա են արել։ Մի բան կարող եմ ասել, որ մեր ներքին թուրքն ավելի վտանգավոր է։

-Այսինքն Դուք Սյունիքի ձերբակալություններում, ստուգումներում քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում։

-Ինչ է նշանակում քաղաքական ենթատեքստ, քաղաքական  հետապնդում։

Ավելին, նրանց արդեն քաղբանտարկյալ համարողներ կան։

-Եթե իրենք քաղբանտարկյալ են, ապա  ես էլ կազմանավտ եմ։ Իրենք ժամանակին թալանով են զբաղված եղել։ Հիմա ում ձեռք են տալիս, ասում են քաղաքական բանտարկյալ։ Դրանցից ինչ քաղբանտարկյալ։ Ժամանակին մենք էդքան անտեղի նստեցինք ոչ մի բանի մասնակից չլինելով, մեզ չհամարեցին քաղաքական բանտարկյալ։ Իսկ հիմա թալանչիները հելել են ու իրենց թալանածնեն են ուզում պահեն, վայնասուն են դրել, թե բա քաղբանտարկյալ են։ Չեմիչե։

Պարոն Առաքելյան, սահմանային իրավիճակի սրմանը զուգընթաց կադրային փոփոխություններ են իրականացվում պաշտպանության նախարարությունում։ Կարծես թե արդեն ուրվագծվում է, թե ով է լինելու նոր Պնախարարը։ Ինչպե՞ս եք գնահատում այս կադրային  փոփոխությունները։

– Ես չեմ կարողանում հասկանալ այս կադրային փոփոխությունները։ Ես որևէ մեկի նկատմամբ վատ չեմ տրամադրված, բայց բերում են թույլերից թույլին ու նորից նշանակում են պաշտոնի։

Թույլերից թույլ ասելով նկատի ուենք Արշակ Կարապետյանին։

-Արշակ Կարապետյանը եղել է բանակի ռազվետկի պետ։ Այդ ռազվետկան կազմված է եղել մեր Տիգրան մեծ ջոկատի տղաներից։ Նրանք փայլուն կատարում էին  իրենց աշխատանքը, բայց հենց Արշակը գնաց այդտեղ մեր տղաները հերթով բոլորն էլ ազատվեցին՝ գնալով տարբեր երկրներ։ Հիմա ուզւոմ եմ հասկանամ ինքը Արշակին ո՞ր արժանիքի համար է նշանակել առաջին տեղակալ։

Ասում են, որ հենց ինքն էլ նշանակվելու է Պաշտպանության նախարար։

-Կադրային քաղաքականությունը ՆԻկոլի մոտ ոնց որ թե լավ չի ստացվում։ Ես կարող եմ ասել, որ այսօր միայն մեկ մարդ բացարձակ հնարավորւոթյուն ունի մեր բանակը բերել 100 տոկոսանոց  իմի, ձեռք բերել մարտունակ զենքեր։ Այդ մարդը Սամվել Բաբայանն է։ Իսկ եթե Արշակ Կարապետյանը պետք է դառնա նախարար, դա իր գործն է։ Ով ուզւոմ է լինի, պետք է մտածի բանակի հզորացման մասին։ մենք մեծ արհավիրքի առաջ ենք։ Մեզ ոչ մեկ օգնության չի գա։ Մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա: Խալխի վրա հույս դրած ազգերը պարտված են։ 90-ականներին մենք հույսներս դրեցինք մեր վրա, դրա համար էլ հաղթեցինք։ Հիմա էլ նույնը պետք է արվի, մենք պետք է հզորանանք։ Այլընտրանք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում