Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրավական առումով հարցը փակված է․ Հայաստանի պատմության մեջ ՍԴ-ի այս որոշումը որևէ բաց տեղ չի թողել

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշումը բավական գրագետ, բալանսավորված որոշում է, որը շատ կարևոր է ոչ միայն այս ընտրական վեճի, այլև ապագայում ընտրական  վեճերով իրավական պրակտիկայի համար։ Իրավական առումով ընտրությունների վիճահարույց լինելու հարցը փակված է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով  բարձր դատարանի կողմից հրապարակված ամբողջական որոշմանը։ Հիշեցնենք, որ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել էր հուլիսի 17-ին։

Մեր զրուցակցի խոսքով Սահմանադրական դատարանի որոշումը բավականաչափ կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն այս ընտրական վեճի լուծման, այլ ապագայում ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ ցանկացած ընտրական վեճի լուծման համար, քանի որ բարձր դատարանը փորձել է  սահմանել որոշակի չափորոշիչներ, թե նման դիմումների քննության համար կարևոր հանգամանքների մասով, թե դիմումների հիմնավորվածության չափանիշների մասով։ «Կարևոր է, որ այդ չափանիշները փորձ է արվել  հստակորեն շարադրել ապագայում տարընթերցումներից խոսափելու  և նման վեճերի պարագայում հնարավոր մանիպուլիացիաներից խուսափելու համար: Այս իմաստով բավականին գրագետ որոշում է։ Շատ կարևոր է, որ խոսք է գնացել վարչապետի հրաժարականից հետո  նրա պաշտոնակատար մնալ-չմնալու հարցին։ ՍԴ-ն ևս հաստատեց, որ անհեթեթ փաստարկ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող  լինել պաշտոնակատար։ ՍԴ-ն այս հարցին հստակ իրավական հիմնավորում է տվել, հստակ սահմանվել է սահմանադրությամբ համապատասխան հոդվածի մեկնաբանությունը, որն ըստ էության կառավարության բոլոր անդամները՝ ներառյալ վարչապետը որպես կառավարության անդամ կառավարության հրաժարականից հետո շարունակում են պաշտոնավարել  որպես ժամանակավոր պաշտոնակատարներ»,-ասաց Խալաթյանը՝ ավելացնելով, որ ՍԴ որոշման մեջ հատուկ անդրադարձ է կատարվել  թե ինչ է իրենից ներկայացնում վարչական ռեսուրսը, սահմանվել է  նաև վարչական ռեսուրսի այն հատկանիշները, որոնք պետք է առկա լինեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Կարևոր է, որ մատնանշվել է այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում, որպեսզի ընտրախախտումները քննարկվեն որպես ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող, ապա հարկավոր է, որ դրանք ոչ միայն քանակապես, այլև որակապես լինեն էական և հնարավոր լինի ցույց տալ դրանց համակարգային փոխկապակցվածությունը։

Մեր զրուցակիցը կարևոր է  համարում նաև այն հանգամանքը, որ սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ ատելության խոսքը ընտրական պրոցեսին եղել է համատարած  և իրավաչափ չէ դա վերագրել միայն իշխող ուժին։ «Շատ կարևոր է, որ սահմանադրական դատարանն հստակորեն մերժել է  ատելության խոսքի՝ քաղաքացիների կամարտահայտության վրա որևէ հոգեբանական ազդեցություն ունենալու վերաբերյալ պնդումը՝ նշելով, որ դրա վերաբերյալ առկա չէ գիտական որևէ թեզ, հիմնավորում։ Հետևաբար հիմնավոր չէ նման պնդումներ անել, առավել ևս այդ  պնդումները դնել ընտրությունների արդյունքներն   անվավեր  ճանաչելու պահանջի հիմքում»։

Խալաթյանը  ընդգծում է՝ Սահմանադրական դատարանի այս որոշումը իրավունքի զարգացման համար իսկապես ի տարբերություն ընտրական վեճերով նախորդ որոշումների, շատ կարևոր նշանակություն է ունենալու։ Նախկինում  ապացույցների բազան շատ հիմնավոր էր, շատ փաստարկված էր և դիպուկ, սակայն  Սահմանադրական դատարանը դրան պատճաշ անդրադարձ չէր կատարում։ «Այսօր կարծես տեղերով փոխվել են։ ՍԴ-ն հիմնավոր որոշում է կայացրել, չափազանց թույլ և անհիմն ապացույցներին բազմակողմանիորեն անդրադարձ է կատարվել և թերևս  նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սահմանադրական դատարանի այս որոշումը որևէ բաց տեղ չի թողել։ Թեպետ այստեղ  պետք է նաև մեկ այլ բան էլ հիշել, որ ըստ մամուլի հրապարակումների 4 դատավոր դեմ է քվեարկել ՍԴ որոշմանը։ Այսինքն ՍԴ որոշումն ընդունվել է ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, ինչը ցույց է տալիս, որ ՍԴ-ում կա և ինստիտուցիոնալ և մտածելակերպի  ճգնաժամ  և կան նախկին բարքերը քաջալերող, նախկին բարքերով  առաջնորդվող, նախկին իրավագիտակցությամբ առաջնորդվող դատավորներ»,-ասաց Խալաթյանը՝ եզրափակելով, որ անկախ ամեն ինչից բարձր դատարանի այս որոշմամբ մեկընդմիշտ փակվեց ընտրությունների կեղծված կամ վիճահարույց  լինելու էջը։ «Ես կարծում եմ, որ սա մի դատավարություն էր, որի բոլոր մասնակիցները կանխավ գիտեին դրա  ելքը։ Միայն խելագարության կանխավարկածը կարող էր փրկել  դիմումատուներին։ Բայց ի պատիվ ՍԴ այս որոշման՝ Հայաստանը խուսափեց քաոսի մեջ ընկղմվելու հեռանկարից։ Իրավաբանորեն ընտրությունների վիճահարույց լիենլու հարցը փակված է»,-եզրափակեց Արտաշես Խալաթյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում