Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

COVID-19. Քաղաքացիների գրանցման էլեկտրոնային համակարգը պատվաստումային մյուս շարժական կետերում ևս կգործարկվի

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար արդեն մի քանի օր է գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, մյուսը՝ ոչ ՀՀ քաղաքացիների` օտարերկրացիների համար: Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, էլեկտրոնային գրանցումների համակարգի գործընթացը համակարգող Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ համակարգն առաջնահերթություն է տալիս ՀՀ քաղաքացիներին, հետո կացության քարտ ունեցող անձանց, վերջում նոր օտարերկրյա քաղաքացիներին:

«Եթե ինչ-որ մի պահի ունենք գրանցված օտարերկրյա քաղաքացիներ, ու այդ ժամանակ մոտենում է ՀՀ քաղաքացին, ապա վերջինիս գրանցելու դեպքում, համակարգն առաջնահերթ կանչում է ՀՀ քաղաքացուն: Համակարգը հուլիսի 17-ից Հյուսիսային պողոտայի շարժական կետում լիարժեք գործում է, այս օրերին անխափան աշխատել է, որևէ խնդիր չի եղել»,-ասաց մասնագետը:

Օտարերկրացիներին գրանցելու համար նախ ստուգվում է նրանց՝ Հայաստանում 10 օր և ավելի լինելու հանգամանքը: Ըստ նոր փոփոխությունների՝ օտարերկրացին կարող է Հայաստանում պատվաստվել, եթե 10 օր և ավելի Հայաստանում է:

«Տեղում ստուգվում են Հայաստան մուտք գործելու տվյալները: Եթե տեսնում ենք, որ անձը 10 օր և ավելի Հայաստանում է, ապա նոր գրանցում ենք: Մեկ օր պակաս լինելու դեպքում չենք գրանցում: Ասեմ, որ համակարգն ունի «Պատվաստում» և «Խորհրդատվություն» բաժիններ: Այսինքն՝ խորհրդատվության համար էլ մարդիկ գրանցվում են, երբ հերթը հասնում է, նոր մոտենում են»,-հավելեց Լուսինե Հովհաննիսյանը:

Մասնագետը նշեց, որ Հյուսիսային պողոտայում գտնվող պատվաստումային շարժական կետում գործարկված էլեկտրոնային համակարգի արդյունավետությունը տեսնելով` պատասխանատուները մտադիր են այն գործարկել նաև Երևանի մյուս շարժական կետերում ևս: Անկախ նրանից օտարերկրացիների հոսք կլինի, թե ոչ, մասնագետները կարծում են, որ համակարգն արդյունավետ է, և ճիշտ կլինի այդ փորձը տարածել նաև մյուս շարժական կետերում:

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, պատվաստումային շարժական կետի աշխատանքները համակարգող թիմի անդամ Հայկ Միլիտոնյանը նշեց, որ համակարգի գործարկման արդյունքներն առաջին իսկ օրվանից տեսանելի են: Նախ դրանից առաջ եղած մեծաքանակ կուտակումները այժմ չկան, հետո էլ հերթերը կանոնակարգված առաջ են գնում:

«Չկան կուտակումներ, չկա աղմուկ, չկա խուճապ, ամեն ինչ կանոնակարգված է: Պատվաստվող անձը մոտենում է, վերցնում է կտրոնը սպասում իր հերթին: Այն հասնելուն պես պատվաստվում է: Դա հեշտացնում է պատվաստման ամբողջ գործընթացը՝ առաջին հերթին պատվաստվողների ու բժիշկների համար»,-ասաց Հայկ Միլիտոնյանը:

Երևանում գործող պատվաստումային շարժական կետերից ամենաակտիվը Հյուսիսային պողոտայում տեղակայվածն է, որովհետև զբոսաշրջիկներին հիմնականում այդ կետն է ծանոթ: Հայկ Միլիտոնյանը նշեց, որ մյուս կետերում նույնպես ակտիվ շարժ կա: Հատկապես, երևում է դա տեղացիների շրջանում, գալիս են թե առաջին դեղաչափ, թե երկրորդ դեղաչափ ստանալու:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տվյալների համաձայն, Երևանում գործող 5 շարժական պատվաստումային կետերում օրվա կտրվածքով միջինը պատվաստվում է 150-200 անձ: Շարժական պատվաստումային կետեր գործում են նաև Վանաձորում, Կապանում, Գյումրիում:

Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում