Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, զոհվել է նրանցից առնվազն 17-ը, Jawhara FM ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչը:
Նավը Լիբիայից ուղևորվում Էր Իտալիա։ Բոլոր ջրահեղձվածները Բանգլադեշի քաղաքացիներ էին։ Նավի վրա եղել են նաև փախստականներ Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից, Մալիից և Սիրիայից:
Եվս 380 մարդ փրկվել է:
Հուլիսի սկզբին հաղորդվել էր Սֆաքս քաղաքի ափերի մոտ 20 ջրահեղձված անօրինական միգրանտների մարմինների հայտնաբերման մասին: