Սննդաբան Օլգա Դեքերն իր Instagram-ում նախազգուշացրել է հատապտուղների վրա հիմնված դետոքս-սննդակարգերի վտանգների մասին:
Մասնագետն արձագանքել է սննդաբանների և առողջ ապրելակերպի բլոգերների հրապարակումներին, ովքեր խորհուրդ են տալիս օրական հինգ անգամ ուտել 250 գրամ տարբեր հատապտուղներ և խմել առնվազն ութ բաժակ ջուր`կոճապղպեղի, լայմի կամ կիտրոնի հավելումով։
Ըստ Դեքերի` դրանից հետո մարդն էներգիայի մեծ ալիք կզգա, բայց օրգանիզմը տոքսիններից վստահաբար չի մաքրվի:
«Այս դեպքում դուք կլիցքավորվեք վիտամիններով և բջջանյութով: Բայց բացասական կողմերն ավելի շատ են. նախևառաջ, սննդակարգը պարունակում է միայն ածխաջրեր` առանց ճարպերի և սպիտակուցների, որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման համար: Երկրորդը` մրգերի և հատապտուղների մեջ շատ շաքար կա:
Օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 30 գրամը։ Երրորդ` մեծ քանակությամբ հատապտուղները ծանրաբեռնվածություն կստեղծեն աղեստամոքսային համակարգի վրա, այդ պատճառով, ենթաստամոքսային գեղձը կարող է ի վիճակի չլինել հաղթահարելու բջջանյութի այդպիսի քանակություն»,- նախազգուշացրել է մասնագետը:
Դեքերը հավելել է, որ հատապտղային սննդակարգն օրգանիզմում սթրես է առաջացնում, դանդաղեցնում է նիհարելու գործընթացը և նվազեցնում մկանային զանգվածը: