Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շուտ է փոխադարձ գործնական այցելությունների մասին խոսելը. Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը

Պարոն Դավուդյան, տեսակետ կա, որ Իրանը անհանգստացած է Մեղրիի հնարավոր միջանցքով։ Որտե՞ղ է երևում Իրանի անհանգստությունը և ի՞նչ կարող է իմանալ Իրանն այս թեմայով, որ մենք չգիտենք։

-ԻԻՀ-ում ամիսներ է, որ մտահոգ են Մեղրիի հնարավոր միջանցքի հարցով․ դա ծայր առավ 9 նոյեմբերի 2020 թվականի եռակողմ համաձայնագրից և Ադրբեջանի նորանոր հավակնություններից անմիջապես հետո։ Հիշենք՝ ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարարի այցելությունը Երևան և նրա հայտարարությունը Հայաստանի հողային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծը լինելու կապակցությամբ։ Իրանն այդ օրերին հավելյալ զորքեր կուտակեց նաև իր հյուսիս-արևմտյան սահմաններում։ Արցախյան 44-օրյա պատերազմը և մեր պարտությունը թուլացրեց նաև Իրանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական դիրքը։ Եթե Արցախը հարավում իր զբաղեցրած տարածքների շնորհիվ հասել էր Իրանի սահմանին և Իրանն ադրբեջանական տարածքներից իրեն ավելի ապահով էր զգում, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Իրանը մտահոգ է ադրբեջանաթուրքական շրջափակումով, որը ուղեկցվում է Իսրայելի հովանավորությամբ և իսլամիստ ծայրահեղականների ներկայությամբ։ Հիշեցնեմ նաև, որ Իսրայելի հատուկ ծառայությունները, Իրանի ատոմական էներգիայի գաղտնի արխիվները գողանալուց հետո Ադրբեջանի ցամաքային սահմանով հանեցին։ Իսրայելը շոշափելի ներկայություն ունի Ադրբեջանում, և դա մտահոգում է Իրանին: Նրանք շեշտում են, որ Արցախի պարտության պատճառով երկարել է իրանա-թուրքադրբեջանական  սահմանը և դրան գումարվել է նաև Իրանի սահմանամերձ թուրքախոս քաղաքների խժդժությունները։ Նրանց կարծիքով՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելն ու արաբական աշխարհի վարձկան ծայրահեղականները թշնամական շղթա են կազմել Իրանի դեմ, Մեղրիի հնարավոր միջանցքի հարց հետապնդելով փորձում են Հայաստանն Իրանից կտրել և ԻԻՀ-ի քաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում պակասեցնել։ Իրանցի մեկնաբանները դժգոհում են նաև Ռուսաստանի երկդիմի կեցվածքից։

-Ինչո՞ւ այց չի պատրաստվում Իրանի նորընտիր նախագահի  կողմից դեպի Հայաստան։

-Թե՜ Իրանի և թե՜ Հայաստանի նորընտիր ղեկավարները դեռևս պաշտոնապես  չեն ստանձնել  իրենց աշխատանքը և շուտ է փոխադարձ գործնական այցելությունների մասին խոսել։ Ենթադրում եմ՝ եթե Իրանի համավարակային պայմանները թույլ տան, երկու շաբաթից ԻԻՀ-ի նորընտիր նախագահ Ռեյիսիի երդմնակալության արարողության կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանն արդեն որպես ՀՀ վերընտրված վարչապետ։

-Ի՞նչ կարող են անել այս հարցում Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները։ Ընդհանրապես, նրանք որևէ ակտիվություն հայ-իրանական հարաբերություններում այս տարիների ընթացքում ցուցաբերե՞լ են։

-Իրանի խորհրդարանի հայ երկու պատգմավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Արա Շահվերդյանը գործուն մասնակցություն ունեն իրանա-հայկական հարաբերությունների զարգացման գործում և ընդգրկված են այնպիսի հանձնաժողովներում, որոնք զբաղվում են Հայաստանի հետ կապերի ընդարձակման և երկուստեք ծրագրերի իրագործման աշխատանքներում։ Նրանք տարբեր պատվիրակությունների կազմում հաճախ լինում են Հայաստանում և հանդիպում են հայ պաշտոնատար անձանց և ԶԼՄ-ներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում