Tuesday, 16 04 2024
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից

Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց ավելի լավ են. Նուբար Աֆեյանը հանրային պատասխանատվության կոչ է անում

Կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի՝ ամերիկյան Pfizer-ի և Moderna-ի, բրիտանաշվեդական AstraZeneca-ի, ռուսական «Սպուտնիկ V»-ի, չինական «ԿորոնաՎակ»-ի միջև տարբերություններ, անշուշտ, կան, բայց այդ տարբերությունները պատճառ պիտի չդառնան, որ մարդ չպատվաստվի:

Այս մասին Բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանն ասաց ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ շեշտելով, որ բոլոր պատվաստանյութերն էլ վստահաբար չպատվաստվելուց ավելի լավ են:

Աֆեյանի խոսքով՝ հարցը ոչ թե այն է, թե պատվաստանյութը կարո՞ղ է վտանգ ներկայացնել, թե՞ ոչ, այլ այն է, որ եթե չպատվաստվես՝ ի՞նչ է քեզ սպասվում:

«Չկա մի բան, որ կարող ես մարմնիդ մեջ դնել կամ շնչել կամ ուտել կամ ասեղով ներարկել, որը որոշ վտանգ չի ներկայացնում: Եվ այս վիրուսի ազդեցությունը մեր առողջության վրա կամ գեշ է կամ շատ գեշ է: Այսինքն՝ չկա այլ մոտեցում, որ ասենք՝ դե հիմա գրիպ եղավ, անցավ, ոչինչ: Ով այս նյութով զբաղվում է՝ տեսնում է, որ մարմնի մեջ՝ ոչ միայն ծանր հիվանդների մոտ, ի դեպ, այլ անձերի մեջ ամիսներ անց արդյունքներ են տեսնում», – ասաց նա:

Աֆեյանը չի մեղադրում այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ այս տեսակ ճգնաժամ, ինչպիսին է կորոնավիրուսի համավարակը, իր խոսքով, նախկինում չի եղել: Բայց ամեն դեպքում կոչ է անում մարդկանց հանրային պատասխանատվություն դրսևորել՝ վտանգի չենթարկելով այլոց կյանքը:

«Դու կարող ես քո կյանքը վտանգի մեջ բերել: Քո որոշումն է: Բայց և վտանգի մեջ ես բերելու ուրիշներին», – ասաց կորոնավիրուսի դեմ ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Moderna պատվաստանյութը կլինի Հայաստանում և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի կառավարության հետ այդ հարցի շուրջ, հայազգի բիոտեխնոլոգը հստակեցրեց, որ ինքն այդ հարցին մոտենում է ավելի շատ իբրև հայ բարեգործ, քան թե «Մոդեռնայի» տնօրենների խորհրդի նախագահ, բայց խնդիրն այն է, որ ինքը չի կարող ասել՝ «զբաղվեք միայն Հայաստանով, մյուս երկրները մոռացեք», քանի որ օրենքը դա թույլ չի տալիս: Դրա համար Աֆեյանը փորձում է այլ տարբերակներ գտնել՝ կարծելով, որ մի քանի ամիս անց կբացվի այլ ուղղություն, երբ տարբեր բարեգործական ընկերություններ կկարողանան ձեռք բերել պատվաստանյութ և նվիրել: Այս համատեքստում նա աշխատում է ԱՄՆ կառավարության հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը:

«Հուսով եմ, որ ե՛ւ «Կովաքսի» միջոցով, ե՛ւ հիմա աշխատում ենք դրա վրա, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նվերի միջոցով կարողանա որոշ քանակով պատվաստանյութ տրամադրել Հայաստանին: Վստահ եմ՝ եթե դա լինի, ապա Moderna կամ Pfizer է լինելու: Դրա վրա աշխատում ենք», – ասաց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ հստակ ժամկետներ այս հարցի առնչությամբ առայժմ չկան: Ժամկետների վերաբերյալ հարցի պատասխանը, ըստ նրա, պիտի տա Հայաստանի կառավարությունը:

Երևանի պետական բժշկական համալսարանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին հյուրընկալել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: Իսկ կենտրոնում բուժվող զինվորները Աֆեյանին իրենց ձեռքով պատրաստված հուշանվեր հանձնեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում