Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գյումրեցին Բալասանյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում ճիշտ չի հասկանա. Ամբողջ քաղաքապետարանի անձնակազմը Քոչարյանի վստահված անձ էր

Աշնանը՝ հոկտեմբերին Գյումրին նոր քաղաքապետ է ընտրելու։ Քաղաքական ուժերը չեն շտապում թեկնածուների անուններ հրապարակել, սակայն համացանցում արդեն ուրվագծվում է պոտենցիալ թեկնածուների անունները։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է Գյումրիի քաղաքապետի մի քանի թեկնածուի տարբերակներ։ Նրանցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղարի թեկնածու, գյումրեցի Նազենի Բաղդասարյանն է, քննարկվում է  նաև պատգամավոր Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ ՔՊ-ից առաջադրվելու համար կուսակցության հետ բանակցում է նաև գյումրեցի   «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը։ Տարբերակներից մեկն էլ համարվում է ՔՊ-ի կողմից Սամվել Բալասանյանի առաջադրումը, քանի որ օրերս Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ շատ գոհ է Բալասանյանի աշխատանքից, դժգոհություններ չունի, բայց չէր հաստատել տեղեկությունը, որ կառաջադրեն հենց նրա թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար։

Արտյոմ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց, որ այո, իր անունը շրջանառվում է, բայց ինքը դեռ իր դիրքորոշումը վերջնական չի հստակեցրել.«Ճիշտ է, վերջնական որոշումը կայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, բայց եթե ես առաջադրվեմ էլ, միայն Քաղաղացիական պայմանագրի կողմից։ Հստակ քննարկում չի եղել, հարցը դրան չի հասել, քանի որ երկրում ավելի կարևոր բաներ են եղել, իրադարձություններ են եղել, բայց հիմա, ոնց հասկանում եմ, իմ առաջադրվելը հանրային պահանջ է»,-ասաց Թումանյանը։

Մեր զրուցակիցը բացառեց, որ իշխանությունը կարող է Բալասանյանին առաջադրել։ Նա ասաց, որ դա ճիշտ որոշում չի լինի, քանի որ գյումրեցին ճիշտ չի հասկանա դա.«Ես այդ մարդու դեմ ոչինչ չունեմ, բայց ժողովուրդը շատ լավ հիշում է մի քանի կուսակցություն փոխելու հանգամանքը, վերջին դեպքերը մարդիկ լավ հիշում են, երբ վարչապետը եկավ Գյումրի։ Նա ոչ դիմավորեց, ոչ ներկա էր։ Բացի դա այս ընտրություններին ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի համար որպես վստահված անձ, կամ հանձնաժողովական։ Ժողովուրդը այս ամենից շատ լավ տեղյակ է ու չեմ կարծում, որ ժողովուրդը կընդունի կամ կհասկանա Բալասանյանի առաջադրումը»,-ասաց Արտյոմ Թումանյանը։

Ինչ վերաբերում է Նազելի Բաղդասարյանի առաջադրմանը, ապա նրա առաջադրումն էլ Թումանյանը բացառեց՝ պնդելով, որ անձամբ Նազելի Բաղդասարյանն է իրեն ասել, որ չի առաջադրվելու։ «Նա խմբակցության քարտուղարի աշխատանքներն է կատարում։ Բացառված է, որ առաջադրվի։ Ինքն է անձամբ ինձ ասել դրա մասին»,-ասաց Թումանյանը։

Իշխանական ուժից բացի քաղաքական որոշ ուժեր ևս հետաքրքրված են Գյումրու քաղաքապետի ընտրություններով։ Խիստ նախնական տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել Մարտուն Գրիգորյանին, Քոչարյանի ղեկավարած դաշինքը առաաջդրելու է Ռուբեն Մխիթարյանին, որը հումորիստ է և հայտնի է իր հակաիշխանական հայացքներով։

Նախընտրական եռուզեռ Գյումրիում դեռևս չկա։ Կրքերը լարվում են համացանցում, սոցհարցումներ են հրապարակվում, կայքերում նկարներ են դրվում քվեարկության և այլն։ Արձակուրդային շրջանից հետո՝ սեպտեմբերից արդեն նախընտրական կրքերը կթեժանան։ Համենայնդեպս Սուրեն Պապիկյանը  հետաքրքիր տեղական ինքնակառավարման ընտրություններ է խոստացել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում