Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է: Աֆղանստանում իրավիճակը մեզ մտահոգության տեղիք է տալիս: Մենք, ՀԱՊԿ մեր գործընկերների հետ միասին, Աֆղանստանին սահմանակից պետությունների հետ միասին, մշտական կապի մեջ ենք։ Իհարկե, մենք վերահսկում ենք, թե ինչպես է այս իրավիճակը զարգանում: Առայժմ այնտեղից միայն անհանգստացնող լուրեր են գալիս»,- ասել է նա:
Պեսկովը առանց մեկնաբանության է թողել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ «Թալիբան» շարժումն այժմ ավելի շատ օգտակար է Աֆղանստանի համար և Ռուսաստանի Դաշնության համար հնարավոր բանակցային գործընկեր: